Փաստաբանների հանդէպ ոստիկանների գործողութիւնների հարցով կ'անցկացուի ծառայողական քննութիւն


Փաստաբանների հանդէպ ոստիկանների գործողութիւնների հարցով կ'անցկացուի ծառայողական քննութիւն

  • 19-08-2011 15:55:51   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ոստիկանութեան Երեւանի Կենտրոնի բաժնում փաստաբաններ Վահէ Յովսէփեանի եւ Ստեփան Ոսկանեանի նկատմամբ ոստիկանների գործողութիւնների վերաբերեալ մամուլի հրապարակումները ստուգելու համար ոստիկանութիւնում կ'անցկացուի ծառայողական քննութիւն։ Այս մասին օգոստոսի 19-ին «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ՀՀ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապի ու լրատուութեան վարչութեան պետ Աշոտ Ահարոնեանը։ Յիշեցենք, որ օգոստոսի 17-ին Հայաստանի գլխաւոր դատախազ Աղուան Յովսէփեանը ծառայողական քննութիւն անցկացնելու հարցով պաշտօնական գրութիւն էր ուղարկել Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսեանին։ Գրութեան համար հիմք էին ծառայել մամուլի հրապարակումները, ըստ որոնց բաժնում խոչընդոտուել էր փաստաբանների գործունէութիւնը, եւ նրանք զրկուել էին արտաքին աշխարհի հետ հաղորդակցութեան հնարաւորութիւնից։ Օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մօտ ոստիկանների հետ միջադէպից յետոյ ՀԱԿ 7 երիտասարդների պաշտպանութիւնն իրականացնելու համար ոստիկանութեան բաժին ներկայացած փաստաբանների հանդէպ ոստիկանների վերաբերմունքը Փաստաբանների պալատի խորհրդի կողմից որակուել էր որպէս «փաստաբանների լիազօրութիւնները խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնութիւն կիրառելու եւ ազատութիւնից զրկելու գործողութիւններ»:
  -   Հասարակութիւն