Աւազակային յարձակման է ենթարկուել Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Նապոլէոն Ազիզեանը


Աւազակային յարձակման է ենթարկուել Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Նապոլէոն Ազիզեանը

  • 22-08-2011 14:40:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
Օգոստոսի 21-ին, ժամը 05.00-ին դիմակաւորուած 5 անձինք, պատշգամբով մտել են Կիլիկիա թաղամասի Սիսուանի փողոցի թիւ 57 հասցէում գտնուող Ազգային ժողովի նախկին պատգամաւոր Նապոլէոն Ազիզեանի տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը։ Ըստ Հայաստանի ոստիկանութեան հասրակայնութեան հետ կապի ու լրատուութեան վարչութեան հաղորդագրութեան, նրանք զէնքի սպառնալիքով յափշտակելով 3.000.000 դրամ, 20.000 դոլար, ոսկեայ զարդեր եւ արժէքաւոր 6 նկարներ` դիմել են փախուստի: Ն. Ազիզեանին, նրա կնոջը եւ դստերը տրուել են դատաբժշկական ուղեգրեր: Կատարւում է նախաքննութիւն:
  -   Հասարակութիւն