<br /> «Պարէնային ապահովութեան տեղեկատուական համակարգի հիման վրայ կայացուող որոշումների բարելաւման» նոր ծրագիրը Հայաստանում<br />



«Պարէնային ապահովութեան տեղեկատուական համակարգի հիման վրայ կայացուող որոշումների բարելաւման» նոր ծրագիրը Հայաստանում

  • 23-08-2011 12:28:35   | Հայաստան  |  Հասարակութիւն
3 տարուայ ժամկէտ /2010-2012/ եւ 492 հազար ԱՄՆ դոլարի բիւջէ ունեցող եւրոպական յանձնաժողովի եւ Մակ-ի Պարէնի ու գիւղատնտեսութեան կազմակերպութեան «Պարէնային ապահովութեան տեղեկատուական համակարգի հիման վրայ կայացուող որոշումների բարելաւման» ծրագիրը Հայաստանում գործում է Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան շրջանակներում: Այս մասին յայտնում է ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան լրատուական ծառայութիւնը: Նպատակը պարէնային անվտանգութեան մակարդակի բարձրացումն է, վերջինիս վերաբերող ամբողջական եւ հաւաստի տուեալներ հաւաքելու, ամփոփելու եւ տարածելու հնարաւորութիւնների ընդլայնումը: Չնայած ծրագրի հիմնական շահառուն ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութիւնն է, սակայն այն համագործակցում է նաեւ Հայպետհիդրոմետի եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան հետ: Ագրոօդերեւութաբանական, մասնաւորապէս, բերքի կանխատեսման աշխատանքներն առաւել արդիւնաւէտ իրականացնելու համար վերջերս Հայպետհիդրոմետին է տրամադրուել ագրոօդերեւութաբանական հողի խոնաւութեան չափման սարքեր, 3 աւտոմատ կայան, որոնց շահագործումը հնարաւորութիւն կը տայ հնարաւորինս ճշգրիտ եւ հաւաստի ագրոօդերեւութաբանական կանխատեսումներ ունենալ: Ներկայումս աշխատանքային խումբն աշխատում է բերքի կանխատեսման նոր մոդելի ներդրման վրայ, որը ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներ /NDVI images/: Մոդելի համար նախատեսուող սարքաւորումները / ագրոօդերեւութաբանական 3 աւտոմատ կայան եւ հողի խոնաւութեանչափման գործիքներ/ կը նպաստեն դիտարկուած տուեալների որակի բարձրացմանը: Դրանք խիստ անհրաժեշտ են Հայպետհիդրոմետի դիտարկման ցանցում եւ առաջիկայում հողի խոնաւութեան ճշգրիտ աստիճանը գնահատելու համար: Նոր մոդելի համար անհրաժեշտ սարքաւորումների արժէքը 70 հազ. ԱՄՆ դոլար է: 3 տարուայ ժամկէտ /2010-2012/ եւ 492 հազար ԱՄՆ դոլարի բիւջէ ունեցող եւրոպական եանձնաժողովի եւ Մակ-ի Պարէնի ու գիւղատնտեսութէան կազմակերպութէան «Պարէնային ապահովութէան տեղեկատուական համակարգի հիման վրայ կայացուող որոշումների բարելաւման» ծրագիրը Հայաստանում գործում է Եւրոպական հարեւանութէան քաղաքականութէան շրջանակներում: Այս մասին եայտնում է ՀՀ գիւղատնտեսութէան նախարարութէան լրատուական ծառայութիւնը: Նպատակը պարէնային անվտանգութէան մակարդակի բարձրացումն է, վերջինիս վերաբերող ամբողջական եւ հաւաստի տուէալներ հաւաքելու, ամփոփելու եւ տարածելու հնարաւորութիւնների ընդլայնումը: Չնայած ծրագրի հիմնական շահառուն ՀՀ գիւղատնտեսութէան նախարարութիւնն է, սակայն այն համագործակցում է նաեւ Հայպետհիդրոմետի եւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայութէան հետ: Ագրոօդերեւութաբանական, մասնաւորապէս, բերքի կանխատեսման աշխատանքներն առաւել արդիւնաւէտ իրականացնելու համար վերջերս Հայպետհիդրոմետին է տրամադրուել ագրոօդերեւութաբանական հողի խոնաւութէան չափման սարքեր, 3 աւտոմատ կայան, որոնց շահագործումը հնարաւորութիւն կը տայ հնարաւորինս ճշգրիտ եւ հաւաստի ագրոօդերեւութաբանական կանխատեսումներ ունենալ: Ներկայումս աշխատանքային խումբն աշխատում է բերքի կանխատեսման նոր մոդելի ներդրման վրայ, որը ներառում է ժամանակակից տեխնոլոգիաներ /NDVI images/: Մոդելի համար նախատեսուող սարքաւորումները / ագրոօդերեւութաբանական 3 աւտոմատ կայան եւ հողի խոնաւութէանչափման գործիքներ/ կը նպաստեն դիտարկուած տուէալների որակի բարձրացմանը: Դրանք խիստ անհրաժեշտ են Հայպետհիդրոմետի դիտարկման ցանցում եւ առաջիկայում հողի խոնաւութէան ճշգրիտ աստիճանը գնահատելու համար: Նոր մոդելի համար անհրաժեշտ սարքաւորումների արժէքը 70 հազ. ԱՄՆ դոլար է:
  -   Հասարակութիւն