ՌԴ-ն դադարեցրել է «Իսկանդերների» տեղաբաշխումը Կալինինգրադի<br /> մօտ<br />


ՌԴ-ն դադարեցրել է «Իսկանդերների» տեղաբաշխումը Կալինինգրադի
մօտ

  • 28-01-2009 16:46:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը դադարեցրել է «Իսկանդեր» օպերատիւ-մարտավարական հրթիռային համալիրների տեղակայման աշխատանքները Կալինինգրադի մարզում, որոնք այդ արեւմտյան անկլաւում ծրագրւում էր տեղակայել ի պատասխան ԱՄՆ-ի ՀՀՊ օբյեկտների տեղաբաշխմանը Եվրոպայում: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», յայտարարել է ՌԴ ԶՈՒ Գլխաւոր շտաբի ներկայացուցիչը: «Այդ ծրագրերի իրականացումը դադարեցուել է, քանի որ նոր ամերիկեան վարչակազմը չի արագացնում Լեհաստանում եւ Չեխիայում ամերիկեան ՀՀՊ երրորդ դիրքային շրջանի կազմաւորման ծրագրերը»,- ասել է աղբիւրը:
  -   Միջազգային