Համայն Ռուսիո եւ Մոսկուայի 16-րդ պատրիարք է ընտրուել<br /> միտրոպոլիտ Կիրիլը<br />


Համայն Ռուսիո եւ Մոսկուայի 16-րդ պատրիարք է ընտրուել
միտրոպոլիտ Կիրիլը

  • 28-01-2009 16:45:00   | Ռուսաստան  |  Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 28 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամենափրկչի տաճարի Ցարական մեծ զանգի տասնվեց ղողանջներով անցած գիշեր ազդարարուեց Համընդհանուր ժողովում Համայն Ռուսիո եւ Մոսկուայի տասնվեցերորդ պատրիարքի ընտրութեան մասին: Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ դարձաւ պատրիարքական տեղապահ, Սմոլենսկի եւ Կալինինգրադի միտրոպոլիտ Կիրիլը: Նրա օգտին են քուէարկել Ժողովի 701 պատուիրակներից 508-ը: Նորընտիր պատրիարքին արդէն շնորհաւորել են Ռուսաստանի ղեկավարները: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը միտրոպոլիտ Կիրիլի հետ հեռախօսազրոյցի ժամանակ «երկրի զարգացման եւ բարոյա-հոգեբանական արժէքների ամրապնդման գործում Ռուս ուղղափառ եկեղեցու եւ պետութեան միջեւ երկխօսութեան յետագայ ամրապնդման հոյս է յայտնել»:
  -   Միջազգային