Չինաստանի գերմրցաշարում Լեւոն Արոնեանը 6 հնարաւորից<br /> վաստակել է 3 միաւոր<br />


Չինաստանի գերմրցաշարում Լեւոն Արոնեանը 6 հնարաւորից
վաստակել է 3 միաւոր

  • 17-12-2008 17:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 17-ին Չինաստանի Նան Ցզին քաղաքում շախմատի միջազգային գերմրցաշարում անցկացուեցին 2-րդ շրջանի 1-ին փուլի պարտիաները: Լեւոն Արոնեանը (Հայաստան) պարտուեց Վեսելին Թոփալովին (Բուլղարիա), Սերգեյ Մովսիսեանը (Սլովակիա)` Բու Քսիանջիին (Չինաստան), իսկ Պեոտր Սվիդլեր (Ռուսաստան)-Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) հանդիպումը խաղաղ ելք ունեցաւ: 6 փուլից յետոյ 4-ական միաւորով մրցաշարային աղիւսակը գլխաւորում են Քսիանջին եւ Թոփալովը: Արոնեանն ունի 3, Իվանչուկն ու Մովսիսեանը` 2,5-ական, Սվիդլերը` 2 միաւոր: Դեկտեմբերի 18-իւն նշանակուած 7-րդ փուլում Արոնեանը կմրցի Իվանչուկի հետ:
  -   Սպորտ