Սեւանայ լճի հանգստեան գօտում անհետացել է 5-ամեայ տղայ. որոնողական աշխատանքները շարունակւում էն


Սեւանայ լճի հանգստեան գօտում անհետացել է 5-ամեայ տղայ. որոնողական աշխատանքները շարունակւում էն

  • 24-08-2011 13:34:16   | Հայաստան  |  Հասարակութիւն
Օգոստոսի 23-ին`ժամը 14.08-ին, ահա-զանգ է ստացուել, որ Սեւանայ լճի Աֆրիկեան լողափից մօտ 150 մ հեռաւորութեան վրայ` հանգստեան գօտում անհետացել է 5 տարեկան երեխայ եւ նրան որոնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Որոնողական աշխատանքներին անմիջապէս ներգրաւուել էն մօտակայ լողափներում հերթապահու-թիւն իրականացնող ջրափրկարարները, մէկ մարտական հաշուարկ,մարզային փրկարարական վարչութեան փրկարարական ջոկատը: Որոնողական աշխատանքների ընթացքում բազմիցս ստուգուել էն հանգստեան գօտուն հարող անտառը, ճահճուտները, յարակից գտնուող շինհրապարակը, իսկ փրկարարական մոտորանաւակով ստուգուել էն մօտակայ լողափները: Մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 08.00-ն ոստիկանութեան հետ համատեղ իրականացուած որոնողական աշխատանքների արդիւնքում Երեւան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիւ 117 տան բնակիչ, 2006թուամանին ծնուած Էդուարդ Սիրամարգեանը չի յայտնաբերուել: Որոնողական աշխատանքները շարունակւում էն:
  -   Հասարակութիւն