Հայաստանում իրաւաբանական անձանց թիւը մէկ տարում աճել է<br /> 4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 33%-ով<br />


Հայաստանում իրաւաբանական անձանց թիւը մէկ տարում աճել է
4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 33%-ով

  • 02-12-2008 14:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Իրաւաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատէրերի պետական ռեգիստրի գործակալութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին գրանցուել են 3 հազ. 106 առեւտրային իրաւաբանական անձինք եւ 15 հազ. 286 անհատ ձեռնարկատէրեր, որոնց ընդհանուր թիւը 2008թ.-ի նոյեմբերի 1-ի դրութեամբ կազմել է, համապատասխանաբար, 58 հազ. 832 եւ 64 հազ. 502: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի նոյեմբերի 1-ի դրութեամբ գրանցուած են եղել 56 հազ. 60 իրաւաբանական անձինք եւ 48 հազ. 501 անհատ ձեռնարկատէրեր: Մէկ տարուայ ընթացքում իրաւաբանական անձանց թիւն աճել է 4,9%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 33%-ով: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին լուծարուել են 819 իրաւաբանական անձինք եւ 1 հազ. 256 անհատ ձեռնարկատէրեր: 2008թ.-ի յունուար-հոկտեմբերին գրանցուած 3 հազ. 106 իրաւաբանական անձինք կատարել են 17 մլրդ 964,97 մլն դրամի (մօտ 58 մլն 736 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ: Օտարերկրեայ ներդրումներով հիմնուած 315 ձեռնարկութիւններում կատարուել են 9 մլրդ 163,05 մլն դրամի ներդրումներ, որոնցից միայն օտարերկրեայ իրաւաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրուած 187 ձեռնարկութիւններում` 7 մլրդ 103,51 մլն դրամի, իսկ 128 համատեղ ձեռնարկութիւններում` 2 մլրդ 59,53 մլն դրամի ներդրումներ:
  -   Տնտեսութիւն