Բնակարանում յայտնաբերուել է 75-ամեայ կնոջ դին


Բնակարանում յայտնաբերուել է 75-ամեայ կնոջ դին

  • 24-08-2011 13:53:56   | Հայաստան  |  Հասարակութիւն
Օգոստոսի 24-ին` ժամը 04.40-ին, ահազանգ է ստացուել, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգուածի թիւ 35 շէնքի 37-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախօսի զանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնութիւնը: Դէպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչութեան յատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը: Մինչ փրկարարների ժամանելը տեղի ուժերով բացուել է բնակա-րանի դուռը. ննջասենեակում յայտնաբերուել է 1936 թուականին ծնուած Մանուշ Դաւթեանի դին:
  -   Հասարակութիւն