ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ<br /> ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԱՆՑԵԼ ԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ
ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ

  • 13-11-2008 14:40:00   |   |  Սպորտ
ԼԻՎԵՐՊՈՒԼ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անգլիայի Լիվերպուլ քաղաքում շարունակւում է բռնցքամարտի Եւրոպայի առաջնութիւնը: Նոյեմբերի 12-ին տեղի ունեցան քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանի ներկայացուցիչներ Էդվարդ Համբարձումեանը (64 կգ, Երեւան) 11:4 հաշւով յաղթեց Վեաչեսլաւ Կերբերին (Գերմանիա), իսկ Ցոլակ Անանիկեանը (91 կգ, Երեւան)` 8:7 հաշւով Դենիս Պոյսյուկային (Ուկրաինա): Նրանք անցան կիսաեզրափակիչ փուլ` իրենց համար ապահովելով առնուազն բրոնզէ մեդալ: Նախօրէին, ինչպէս արդէն յայտնել ենք, կիսաեզրափակիչ էր անցել նաեւ Յովհաննէս Դանիելեանը (48 կգ, Երեւան):
  -   Սպորտ