2009 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐ ԿԲԱՑԻ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ,<br /> ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԵՎ ԼԻՏՎԱՅՈՒՄ<br />


2009 Թ.-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐ ԿԲԱՑԻ ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ,
ՖԻՆԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԵՎ ԼԻՏՎԱՅՈՒՄ

  • 30-10-2008 19:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ին Հայաստանը դեսպանատներ կբացի Ճապոնիայում, Ֆինլանդիայում եւ Լիտվայում, ինչի համար պետբիւջէի նախագծով նախատեսւում է յատկացնել համապատասխանաբար 517 հազար, 330 հազար եւ 266 հազար եւրօ: Ինչպէս Ազգային ժողովի մշտական յանձնաժողովների համատեղ նիստում նշեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդեանը, խօսքը գնում է խորհրդանշական ներկայութեան մասին, քանի որ երեք դեսպանութեան համար յատկացուել է ընդամէնը 5 հաստիք, եւ գումարները նախատեսւում են հիմնականում վարձակալութեան համար: Է.Նալբանդեանը նշեց, որ մի շարք երկրների մայրաքաղաքներում Հայաստանն ունի երեքական դիւանագէտներ, որոնց թիւը յետագայում պէտք է աւելացուի: Ըստ նախարարի, կենտրոնական ապարատում եւս մասնագէտների պակաս կայ: Նախարարութեան 210 հաստիքներից զբաղուած են 180-ը, եւս 60 հոգի աշխատում են պայմանագրային հիմունքներով: Իսկ լաւ մասնագէտներին, ըստ նախարարի, դժուվար է պահել, քանի որ մասնաւոր յատուածում նրանց 4-5 անգամով բարձր աշխատավարձ են առաջարկում: 2009թ.-ի բիւջէով նախատեսւում է 228 հազար եւրօ յատկացնել դիւանագիտական դպրոցի բացման համար: Ըստ Է.Նալբանդեանի, ԱԳՆ-ն տարբեր միջազգային կազմակերպութիւնների հետ բանակցութիւններ է վարում համապատասխան աջակցութիւն ստնալու նպատկով: Կարեւորելով երկրի համար դիւանագիտական դպրոցի ստեղծումը, նա նշեց, որ եթէ մինչ այժմ մասնագէտներին ընտրում էին հիմնականում լեզուի իմացության հիման վրայ, ապա ներկայումս մասնագիտական կադրեր ունենալու անհրաժեշտութիւն կայ: եթէ մինչ այժմ գումարներ չէին յատկացւում, ապա 2009թ.-ին առաջին անգամ պետական միջոցներ են նախատեսւում է քարօզչութեան համար, որոնց գումարը կկազմի 70 հազար եւրօ: Նախարարը նշեց, որ որոշ երկրներում այդ նպատակի համար միլիոններ են ծախսւում: Քարօզչութեան ծրագրերի մասին Է.Նալբանդեանը նպատակահարմար չհամարեց խօսել բաց քննարկումների ընթացքում: Արտգործնախարարը տեղեկացրեց, որ հիւպատոսական գանձումների հաշուին նախարարութիւնը բիւջէին է վերադարձնում դեսպանութիւնների ծախսերի գումարի 48%-ը:
  -   Տնտեսութիւն