ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԸ<br /> ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՆՑ ԵՎ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԸ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ ԵՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 15-01-2008 19:25:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 15 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 15-ից փետրուարի 2-ը Ծաղկաձորի օլիմպիական մարզավանում ուսումնամարզական հաւաք է անցկացնում Հայաստանի ծանրամարտի կանանց հաւաքականը: Թիմի 12 անդամները այնուհետեւ կմեկնեն Աբովեան, ուր հաւաքը կշարունակեն մինչեւ փետրուարի 21-ը: Հայաստանի կանանց հաւաքականի վերջնական կազմը յայտնի կդառնայ փետրուարի 25-28-ին Երեւանի պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացուելիք Հայաստանի առաջնութիւնից յետոյ: Նոյն օրերին տեղի կունենայ նաեւ տղամարդկանց առաջնութիւնը: Հաւաքականը ուսումնամարզական հաւաքը անցկացնելու է յունվարի 20-ից փետրուարի 5-ը Աբովեանում: Հայաստանի առաջնութիւնից յետոյ տղամարդկանց թիմը հաւաքի կմեկնի արտերկիր: Ապրիլի 11-20-ին Իտալիայում կանցկացուի Եւրոպայի առաջնութիւնը, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի կանանց եւ տղամարդկանց ծանրամարտի հաւաքականները:
  -   Սպորտ