ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԴԷՄ<br />


ԱՄՆ-Ը ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ ԴԷՄ

  • 10-01-2008 21:00:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ջորջ Բուշի վարչակազմը ի դէմս ԱՄՆ-ի ֆինանսների նախարարութեան յայտարարել է սիրիական Al-Zawra արբանեակային հեռուստաալիքի եւ նրա սեփականատեր` Սիրիայում ապրող իրաքեան խորհրդարանի նախկին անդամ, գործարար Միշան Ալ-Ջաբուրիի դէմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, սիրիական հեռուստաալիքի եւ նրա սեփականատիրոջ հետ միասին Իրաքում «բռնութեան բորբօքման» եւ ԱՄՆ-ի գլխաւորած միջազգային կոալիցիայի զօրքերի դէմ գործունէութեան համար պատժամիջոցների են ենթարկուել նաեւ Իրանի երեք քաղաքացիներ` իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Ահմեդ Ֆորուզանդեհը եւ Իրանում ծայրայեղական շիա խմբաւորումների ղեկավարներ Աբու Մուստաֆա Ալ-Շեյբանին եւ Իսմայիլ Հաֆիզ Ալ-Լամին:
  -   Միջազգային