ՎԱԳՐԸ ՍՊԱՆԵԼ Է ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ<br /> ԱՅՑԵԼՈՒԻՆ<br />


ՎԱԳՐԸ ՍՊԱՆԵԼ Է ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ
ԱՅՑԵԼՈՒԻՆ

  • 26-12-2007 19:25:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վանդակից փախած վագրը սպանել է Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիայի նահանգ) կենդանաբանական այգու մի այցելուի եւ ծանր վիրաւորել եւս երկուսին: Գիշատիչը գնդակահարուել է այգու պահապանների կողմից: Երբ յայտնի է դարձել պատահածի մասին, կենդանաբանական այգու բոլոր այցելուները եւ աշխատողները շտապ տարհանվել են, քանի որ երկյուղներ կային, որ յաջողուել է փախչել չորս գիշատիչների: Սակայն յետոյ պարզուել է, որ ազատութեան մէջ յայտնուել է միայն մէկ վագր: Նշւում է նաեւ, որ անցած տարի այդ նոյն կենդանաբանական այգում վագրը կերակրման ժամանակ յարձակուել էր այգու աշխատակցուհու վրայ, ինչի հետեւանքով վերջինս զրկուել էր ձեռքից:
  -   Միջազգային