Երեւանում կազմակերպուելու է Սրտաբանութեան Եւրակովկասեան 3-րդ համաժողովը


Երեւանում կազմակերպուելու է Սրտաբանութեան Եւրակովկասեան 3-րդ համաժողովը

  • 25-08-2011 13:50:19   | Հայաստան  |  Հայտարարություններ
2011թ. հոկտեմբերի 29-30-ը ՀՀ սփիւռքի նախարարութիւնը եւ «Ակցիայ Առողջութիւն Հայաստան-ֆրանսիայ» կազմակերպութիւնը համատեղ Երեւանում կազմակերպելու էն «Սրտաբանութեան Եւրակովկասեան 3-րդ համաժողովը»: Համաժողովը ՀՀ սփիւռքի նախարարութեան հետ առաջին անգամ կազմակերպուել է 2009թ.-ի հոկտեմբերին, որին մասնակցել էն շուրջ 100 սփիւռքահայ եւ 200-ից աւելի Հայաստանի եւ Արցախի սրտաբաններ: Համաժողովի նպատակն է յայտնաբերել եւ համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը Հայաստանում սրտաբանութեան ոլորտի զարգացման համար, նպաստել Հայաստանի Հանրապետութեան եւ Սփիւռքի սրտաբանների համագործակցութեանը, մասնագիտական որակների բարձրացմանն ու կատարելագործմանը, նորարարական հմտութիւնների փոխանակմանը, ինչպէս նաեւ նոր որակ հաղորդել սրտաբանների հետագայ համագործակցութեանը: Համաժողովի աւարտից յետոյ` ս.թ. նոյեմբերի 2-ին, տեղի կ'ունենայ նաեւ հանդիպում Սրտաբանութեան Եւրակովկասեան համաժողովի պատուիրակութիւնների եւ ԼՂՀ իշխանութիւնների հետ: Դիմելով աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ սրտաբաններին, խնդրում ենք համաժողովին մասնակցելու ցանկութեան դէպքում, մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը դիմել ՀՀ սփիւռքի նախարարութիւն` հետեւեալ հասցէով. ք. Երեւան, Վազգէն Սարգսեանի 26/1, 5-րդ յարկ (հեռ` 58-56-01 (1-12), էլ. փոստ` europedep@yahoo.fr, europedep@mindiaspora.am):
  -   Հայտարարություններ