ԴԻԵԳՈ ՄԱՐԱԴՈՆԱՆ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ԻՐ ՄԱՐՄՆԻՆ ԴԱՋԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ<br /> ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԿԵՐԸ<br />


ԴԻԵԳՈ ՄԱՐԱԴՈՆԱՆ ՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ Է ԻՐ ՄԱՐՄՆԻՆ ԴԱՋԵԼ ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՏԿԵՐԸ

  • 13-12-2007 15:50:00   |   |  Միջազգային
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԷՍ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արգենտինացի հռչակաւոր ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան պատրաստւում է մարմնի վրայ դաջել Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի պատկերը: «Այո, ես կուզենայի Չավեսի պատկերով դաջվածք անել»,- լրագրողներին խօստովանել է Դիեգո Մարադոնան: Ներկայումս Դիեգո Մարադոնայի աջ ուսին դաջուած է լատինամերիկեան յեղափոխական Էռնեստո Չե Գեւարայի պատկերը, ձախ ոտքին` Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի դիմանկարը, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը:
  -   Միջազգային