ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է ՄԱԿ-Ի 10<br /> ԱՇԽԱՏԱԿԻՑ<br />


ԱԼԺԻՐՈՒՄ ԱՀԱԲԵԿՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶՈՀՈՒԵԼ Է ՄԱԿ-Ի 10
ԱՇԽԱՏԱԿԻՑ

  • 12-12-2007 16:37:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ալժիրում ահաբեկութեան հետեւանքով զոհուել են ՄԱԿ-ի 10 աշխատակիցներ, եւս չորսը համարւում են անհետ կորած: Դա Միաւորուած ազգերի կենտրոնակայանում, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հաստատել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնական ներկայացուցիչ Մարի Օկաբեն: Պայթիւնից Ալժիրի մայրաքաղաքում աւերուել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչութիւնը, իսկ կից գտնուող ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագոյն յանձնակատարի վարչութեան շէնքը` լրջօրէն վնասուել: Ալժիրում ՄԱԿ-ի տարբեր հաստատութիւնների ներկայացուցչություններում մինչեւ ահաբեկությունը աշխատում էին կազմակերպութեան 134 աշխատակիցներ` 19 միջազգային եւ 115 տեղացիներ:
  -   Միջազգային