ԱԹԷՆՔՈՒՄ ԱՆՅԱՅՏ ԱՆՁԻՆՔ ՀՐԿԻԶԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ<br /> ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ<br />


ԱԹԷՆՔՈՒՄ ԱՆՅԱՅՏ ԱՆՁԻՆՔ ՀՐԿԻԶԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԻՏԱԼԻԱՅԻ ԵՎ
ՖԻԼԻՊԻՆՆԵՐԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ

  • 10-12-2007 20:10:00   |   |  Միջազգային
ԱԹԷՆՔ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աթէնքում անյայտ անձինք դեկտեմբերի 10-ին հրկիզել են Թուրքիայի, Իտալիայի եւ Ֆիլիպինների դեսպանատների չորս աւտոմեքենաներ, հաղորդում է «Վեստին»: Ինչպէս յայտնել է յունական ոստիկանութիւնը, դիւանագիտական առաքելութիւնների աւտոմեքենաներին, ինչպէս նաեւ մօտակայքում կայանուած եւս հինգ մեքենաների պատճառուել է նիւթական վնաս: Տուժածներ չկան: Ոչ ոք չի ստանձնել տուեալ հանցագործութեան պատասխանատւութիւնը: Ոստիկանութիւնը դրանց կատարման մէջ կասկածում է անարխիստներին, որոնք յաճախ են հրկիզումներ կատարում Աթէնքում եւ Սալոնիկում:
  -   Միջազգային