ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-27-Ը ՊԵԿԻՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ<br /> ՕՐԵՐ<br />


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-27-Ը ՊԵԿԻՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՈՒԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՅԹԻ
ՕՐԵՐ

  • 10-12-2007 18:10:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Հայ-չինական 2005-2010 թուականների մշակոյթային համագործակցութեան մասին» պայմանագրի շրջանակներում դեկտեմբերի 21-27-ը Պեկինում կանցկացուեն հայկական մշակոյթի օրեր: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեցին ՀՀ մշակոյթի նախարարութեան հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հայաստանեան պատուիրակութեան ղեկավար մշակոյթի նախարար Յասմիկ Պողոսեանը հանդիպումներ կունենայ Չինաստանի մշակոյթի նախարարութեան պատասխանատուների հետ, կայցելի մշակոյթային հաստատութիւններ: Չինաստանում հայկական մշակոյթի օրերին մասնակցելու նպատակով Պեկին կմեկնի նաեւ Մնջախաղի պետական թատրոնի կոլեկտիւը, մէներգիչներ, միջազգային մրցոյթների դափնեկիրներ Բարսեղ Թումանյանն ու Իրինա Զաքյանը, «Կադանս» լարային անսամբլը` դաշնակահար Արմէն Բաբախանեանի գլխաւորութեամբ եւ դաշնակահար Արուս Աճէմեանը: Յիշեցնենք, որ պայմանագրի շրջանակներում 2007թ. հոկտեմբերին առաջին անգամ Երեւանում հիւրախաղերով հանդէս եկաւ Չինաստանի Ֆունցժան նահանգի Չժոուն քաղաքի մարիոնետների տիկնիկային թատրոնը:
  -   Մշակոյթ