ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԸ ՄԵՐԺԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ<br /> ՊԵՏՈՒԹԻՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ<br />


ՄԱՀՄՈՒԴ ԱԲԲԱՍԸ ՄԵՐԺԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՒՈՐ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՎ ՊԱՂԵՍՏԻՆԵԱՆ
ՊԵՏՈՒԹԻՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԳԱՂԱՓԱՐԸ

  • 07-12-2007 16:15:00   |   |  Միջազգային
ՌԱՄԱԼԼԱՀ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինի ինքնավարութեան նախագահ Մահմուդ Աբբասը մերժում է ժամանակաւոր սահմաններով պաղեստինեան պետութեան ստեղծելու գաղափարը, ինչպէս դա նախատեսում է «ճանապարհային քարտէզ» պլանի երկրորդ փուլը: Այս մասին նա յայտարարել է Ռամալլահում խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ: Աբբասը յայտնել է, որ այդ թեման արծարծուել է Աննապոլիսում Մերձաւոր Արեւելքին նուիրուած միջազգային հանդիպման ընթացքում: «Խօսակցութիւն եղավ ժամանակաւոր սահմաններով պետութեան մասին, սակայն մենք այդ գաղափարը մերժեցինք, քանի որ գործնականօրէն դրանք կդառնան վերջնական»,- ասել է Պաղեստինի ինքնավարութեան նախագահը: Նա ընդգծել է նաեւ, որ չի պատրաստւում ճանաչել Իսրայելի Պետութեան հրեական բնոյթը, քանի որ «դա դաւաճանութիւն կլինի այնտեղ ապրող 1,5 մլն պաղեստինցիների նկատմամբ»` նկատի ունենալով իսրայելեան արաբներին:
  -   Միջազգային