Նորացուած ծրագիր GIPA-ում. Թբիլիսիի լրագրութեան եւ մեդիայ մենեջմենթի կովկասեան դպրոցը յայտարարում է ընդունելութիւն


Նորացուած ծրագիր GIPA-ում. Թբիլիսիի լրագրութեան եւ մեդիայ մենեջմենթի կովկասեան դպրոցը յայտարարում է ընդունելութիւն

  • 26-08-2011 16:29:57   | Հայաստան  |  Հայտարարություններ
Թբիլիսիի Լրագրութեան եւ մեդիայ մենեջմենթի կովկասեան դպրոցը յայտարարում է 2011-2013թթ-ի ուսումնական տարուայ ընդունելութիւն 5 տեղերի համար: Դպրոցը գործում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտին կից, յայտնի`GIPA անուամբ (Georgian Institute of Public Affairs): Եթէ ուզում էք թուային դարաշրջանում լինել մրցունակ լրագրող, բարելաւել անգլերէնի գիտելիքները եւ ստանալ մագիստրոսի կոչում, ապա GIPA-ն Ձեր ուսման վայրն է: Երկամեայ նորացուած ուսումնական ծրագրում, որը պատրաստուել է ԱՄՆ Հարաւային Կարոլինայի համալսարանի հետ համատեղ, առկայ շուրջ 30 առարկաների շարքում ընդգրկուել էն այնպիսի առարկաներ, ինչպիսիք էն «Զանգուածային հաղորդակցութեան փիլիսոփայութիւն ու հիմունքներ», «Ցանցային տեխնոլոգիաներ», «Օնլայն լրագրութիւն», «Ինտէգրուած խմբագրական արտադրանք եւ սոցիալական մեդիայ գործիքներ»: Ուսման տեւողութիւնը 2 տարի է` 2011թ-ի հոկտեմբերից մինչեւ 2013թ-ի մայիս: Վրաստան մեկնելուց առաջ մրցոյթի յաղթողները երկու ամիս կանցնէն նախապատրաստական մասնագիտական դասընթացնէր իրենց հայրենի երկրներում: Ուսման տեւողութիւնը Թբիլիսիում մէկ տարի է`2012թ.-ի յունուարից մինչեւ դեկտեմբեր ամիսը: Վերջին կիսամեակը (2013թ.-ի յունուար-մայիս) նախատեսուած է աւարտական աշխատանքի պատրաստման համար, որը եւս կ'անցնի հայրենի երկրում: Վրաստանում սովորելու ընթացքում ուսանողները կը ստանան թոշակ, որով կը հոգան առօրեայ անհրաժեշտ ծախսերը: Դպրոցի գործընկերներներն էն Այռեքս Վրաստան(IREX Georgia) կազմակերպութիւնը եւ Հարաւային Կարոլինայի համալսարանը: Այռեքսն աջակցել է նոր մեդիայ թեքումով նորարարական խմբագրութեան ստեղծմանը, մինչդեռ Հարաւային Կարոլինայի համալսարանը ապահովում է դասախօսական կազմը: Ծրագիրը ֆինանսաւորւում է ԱՄՆ Պետդեմարտամենտի կողմից: Անգլերէն լեզուով ծրագիրը հիմնուած է պրակտիկ, փորձարարական մօտեցման վրայ` կիրառելով փաստերի վրայ հիմնուած, պրոֆէսիոնալ լրագրութեան նորագոյն մեթոդներ ինչպէս տպագիր, այնպէս էլ թուային հեռարձակմամբ մամուլի համար: Ուսանողները կօգտուէն համակարգչային լաբորատորիայից, համացանցից, ֆոտոյ, աուդիոյ եւ վիդէոյ սարքաւորումներից եւ լրագրողական գրադարանից: Ուսանողները կը թղթակցեն դպրոցի լրատուական կայքին եւ GIPA FM Radio-ին: Թբիլիսիի Լրագրութեան եւ մեդիայ մենեջմենթի կովկասեան դպրոց այս տարի կընդունուէն 20 ուսանողներ Կովկասից եւ Կենտրոնական Ասիայից: Դիմորդները կընտրուէն երկու փուլից բաղկացած մրցոյթի միջոցով` անգլերէն լեզուի քննութիւն եւ հարցազրոյց`ընդունող յանձնաժողովի հետ: Դիմումների ընդունման վերջնաժամկէտը 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ն է ժամը 17:00. Փաստաթղթերի առկայութեան դէպքում, դիմորդներին խորհուրդ է տրւում չսպասել վերջին օրուան: Դիմումի ձեւը կցուած է նամակին: Լրացուցիչ հարցերի համար դիմէք Հայաստանում ծրագրի համակարգող Սուրէն Դեհերեանին info@jnews.am էլեկտրօնային հասցէով (Subject: GIPA), կամ զանգահարէք (+37493)539-334:
  -   Հայտարարություններ