ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՅԱՂԹՈՂ Է<br /> ՃԱՆԱՉՈՒԵԼ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽԵԱՆԻ ՆԿԱՐԸ<br />


ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՉՈՒԹԵԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ ՅԱՂԹՈՂ Է
ՃԱՆԱՉՈՒԵԼ ՆԱԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽԵԱՆԻ ՆԿԱՐԸ

  • 29-11-2007 20:45:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի, Հանրային տեղեկատուութեան եւ ՄԱԿ-ի Փոստային վարչութիւնների կողմից 2007թ.-ի գարնանը յայտարարուած երեխաների նկարչութեան միջազգային մրցոյթին Հայաստանից մասնակցել են մօտ 475 երեխաներ: Մրցոյթի նպատակն էր ընտրել 6 նկարներ «Մենք կարող ենք վերջ դնել աղքատութեանը» թեմայով 2008թ. ՄԱԿ-ի դրոշմանիշի ձեւաւորման համար: Յաղթող ճանաչուած նկարների թւում է նաեւ հայաստանցի 13 տարեկան Մարիամ Մարուխեանի աշխատանքը: Բացի այդ, հայաստանցի երկու երեխաների աշխատանքներ արժանացել են Շնորհալիների, 1-ը` Արժանահիշատակության վկայականների, 6-ը` Մասնակցի շնորհակալագրերի: Հայաստանում այդ մրցոյթը կազմակերպել էին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատուութեան վարչութեան երեւանեան գրասենեակը եւ ՄԱԿ-ի Հայկական ասոցիացիան: Ինչպէս նոյեմբերի 29-ին ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակում կազմակերպուած միջոցառմանը նշեց ասոցիացիայի նախագահ Կարեն Ասատրեանը, նկարչութեան մրցոյթին մասնակցել են աւելի քան 12 հազար երեխաներ ամբողջ աշխարհից: Նկարները ներկայացուել են Նյու Յորքում հոկտեմբերի 17-ին` Աղքատութեան վերացման միջազգային օրուայ հիշատակման ժամանակ: Նշուեց նաեւ, որ ամենաբարձր մասնակցութիւնը ցուցաբերել են Նորուեգիան, ԱՄՆ-ն, Պորտուգալիան, Հոլանդիան, Հայաստանը, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան:
  -   Մշակոյթ