ՉԻԼԻԻ ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏ ՊԻՆՈՉԵՏԻ ԱՅՐՈՒ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ<br /> ՀԱՆՈՒԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ<br />


ՉԻԼԻԻ ՆԱԽԿԻՆ ԲՌՆԱՊԵՏ ՊԻՆՈՉԵՏԻ ԱՅՐՈՒ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ
ՀԱՆՈՒԵԼ ԵՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ

  • 22-11-2007 18:10:00   |   |  Միջազգային
ՍԱՆՏԵԱԳՈ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չիլիի գերագոյն դատարանը նախկին բռնապետ Պինոչետի այրու եւ հինգ երեխաներից չորսի, ինչպէս նաեւ նրա մերձաւոր մի քանի զինակիցների վրայից հանել է պետական միջոցների իւրացման մեղադրանքները, որոնք կալանքի տակ էին գտնւում այս տարուայ հոկտեմբերից, հաղորդում է «Associated Press» գործակալութիւնը: Դատարանի անդամները միաձայն որոշել են, որ բռնապետի այրուն եւ իր երեխաներին չի կարելի մեղադրել պետական ֆոնդերից միջոցների իւրացման մէջ, քանի որ նրանք երբեք չեն եղել պետական ծառայողներ: Ընդ որում, գործակալութեան տուեալներով, ուժի մէջ են մնացել նախկին բռնապետի հինգերորդ` աւագ որդու եւ մի քանի զինակիցների դէմ յարուցուած մեղադրանքները:
  -   Միջազգային