Տարօրինակ գտածոյ Արագածոտնի մարզում՝ ականանետի արկի ուղեկցող թեւիկներ<br /> <br />


Տարօրինակ գտածոյ Արագածոտնի մարզում՝ ականանետի արկի ուղեկցող թեւիկներ

  • 30-08-2011 12:37:39   | Հայաստան  |  Հասարակութիւն
Ըստ Արտակարգ իրվիճակների նախարարութեան հաղորդման, օգոստոսի 29-ին, ժամը 11.13-ին տեղեկատուութիւն է ստացուել, որ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գիւղի բնակիչ Ա.չոլախեանի տան բակում` հօր փորելու ժամանակ, յայտնաբերուել է անյայտ տեսակի արկ: Դէպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչութեան օպերատիւ խումբը եւ փրկարարական ջոկատը:Տեղեկացուել են ՀՀ ՊՆ եւ ԱԱԾ Օհ-ները: Տեղում պարզուել է, որ յայտնաբերուածը 120 մմ ականանետի արկի ուղեկցող թեւիկներն են, որոնք իրենցից վտանգ չեն ներկայացնում: Սակրաւորների ուժերով թեւիկները դուրս են բերուել փոսից եւ տեղափոխուել:
  -   Հասարակութիւն