Գրոզնիում պայթիւնի հետեւանքով զոհուել է 7 հոգի, 18` վիրաւորուել<br />


Գրոզնիում պայթիւնի հետեւանքով զոհուել է 7 հոգի, 18` վիրաւորուել

  • 31-08-2011 08:05:42   | Ռուսաստան  |  Հասարակութիւն
Գրոզնիում` Լենինի շրջանում, պայթիւնի հետեւանքով զոհուել է ոստիկանութեան 5 աշխատակից, արտակարգ իրավիճակների ծառայութեան մէկ աշխատակից եւ մէկ քաղաքացիական, 18 մարդ վիրաւորուել է, յայտնում է «Իտառ-տասս»-ը: Երկրի ղեկվար Ռամզան Կադիրովը հրաւիրել է արտակարգ խորհրդակցութիւն, որտեղ հրահանգաւորել է ապահովել զոհուածների թաղման հետ կապուած բոլոր միջոցները եւ նիւթական օգնութիւն յատկացնել իրենց ընտանիքներին: Վիրաւորների համար Կադիրովը հրահանգաւորել է ապահովել բուժման լաւագոյն պայմանները: Երկրի ղեկավարը նշել է, որ ոստիկանները` իրենց կեանքը վտանգի ենթարկելով, խափանել են ահաբեկիչների ծրագրերը, որոնք կարող էին շատ աւելի մեծ վնասների հասցնել: Նշենք, որ առաջին պայթիւնից մէկ ժամ յետոյ նոյն վայրում երկրորդ պայթիւնն է տեղի ունեցել:
  -   Հասարակութիւն