Թրեյնինգներ սեռական առողջութեանը հարող հարցերի շուրջ


Թրեյնինգներ սեռական առողջութեանը հարող հարցերի շուրջ

  • 02-09-2011 12:07:27   | Հայաստան  |  Հայտարարություններ
Սեքսօլոգների հայկական ասոցիացիայի բժիշկ սեքսօլոգները սեպտեմբերի 19-ից Երեւանում շաբաթը երկու անգամ (8 հանդիպում) կ'անցկացնեն Սեռական Առողջութեանը հարող հարցերի շուրջ թրեյնինգներ: Այն կը վարեն ասոցիացիայի բժիշկ սեքոսօլոգները, որոնք կ'անրադառնան հետեւեալ թեմաներին. «Ինչ է սեքսուալ ֆունկցիան», «Որոնք են սեքսուալ խանգարումները», «Սեքսուալ խանգարումների բուժումը», «Սեքսուալ խանգարումների եւ ընդհանուր առողջութեան կապը», «Սեռակրթութիւն եւ սեռական դաստիարակութիւն»: Թրեյնինգներին կարող են մասնակցել տարբեր մասնագիտութեան տէր մարդիք, ինչպէս նաեւ լրագրողներ, որոնք բազմիցս անրադառնում են սեռական առողջութեանը եւ յաճախ այդ ոլորտում բաւարար գիտելիքների պակասի հետեւանքով մամուլում կամ հեռուստաեթերից լսում ենք սեռական նորմայի, կամ հիւանդութիւնների մասին սխալ տեղեկութիւն: Իսկ սեռական խանգարումները, միակ հիւանդութիւններն են, որոնց առաջացման համար պատճառ կարող է լինել ապատեղեկատուութիւնը կամ տեղեկատուութեան բացակայութիւնը: Թրեյնինգներին մասնակցութիւնը կը բարձրացնի լրագրողների մասնագիտական հմտութիւնները: Այն, անշուշտ, օգտակար կը լինի իրենց յետագայ գործունէութեան ընթացքում: Մասնկցութեան համար կարող էք գրանցուել info@sexology.am կամ զանգահարել (010)587679 (094) 42 66 28 Բժիշկ-սեքոսլոգ, Ռուզաննա Ազատեան
  -   Հայտարարություններ