Կարէն Կարապետեանը հանդիպել է Երուսաղէմի ասպետների վաշտի ներկայացուցիչների հետ<br /> <br />


Կարէն Կարապետեանը հանդիպել է Երուսաղէմի ասպետների վաշտի ներկայացուցիչների հետ

  • 06-09-2011 17:49:10   | Հայաստան  |  Հասարակութիւն
Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է Երուսաղէմի ասպետների վաշտի ներկայացուցիչների հետ: Վաշտի Յունաստանի գլխաւոր հրամանատար Պօղոս Չօլակեանը, պատմելով իրենց կազմակերպութեան կողմից իրականացուող մարդասիրական ծրագրերի մասին, Երեւանի քաղաքապետին փոխգործակցութեան առաջարկ է ներկայացրել: Կարէն Կարապետեանն իր հերթին ներկայացրել է հիմնական այն ոլորտները, որոնց շրջանակում Երեւանը պատրաստ է համագործակցութեան, առանձնացնելով մասնաւորապէս «Հին Երեւան» անուանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային ծրագիրը, ինչպէս նաեւ Էրեբունի արգելոց - թանգարանի վերակառուցման բիզնես նախագիծը. «Քաղաքի վերակառուցման, քաղաքային տնտեսութեան արդիականացման առումով մենք շատ բաց ենք եւ պատրաստ ցանկացած օժանդակութեան»,- նշել է քաղաքապետը: Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար, հիւրերը Երեւանի քաղաքապետին են յանձնել առաջին դասի եւ ասպետների ընկերոջ խաչեր:
  -   Հասարակութիւն