Լեհաստանում E.coli-ով վարակման մէկ դէպք է գրանցուել
06-06-2011 18:43:11 | Հայաստան | Հասարակութիւն
E.coli վարակը յայտնաբերուել է 29-ամեայ մի կնոջ մօտ, ով երկիր էր ժամանել Գերմանիայից: Տեղեկատուութիւնը հաստատել է Լեհաստանի սանիտարական տեսչութիւնը: Կինը հիւանդանոց է տեղափոխուել մայիսի 23-ին: Նշենք, որ նոյն հիւանդանոցում աղիքային ինֆեկցիայի ախտանիշով գտնւում է 2 տղամարդ: