Սենատի յանձնաժողովը հաստատեց Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպաններին


Սենատի յանձնաժողովը հաստատեց Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպաններին

  • 14-09-2011 15:12:14   |   |  Քաղաքական

    ԱՄՆ Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը միաձայն հաւանութիւն է տուել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտօնում առաջադրուած Ջոն Հեֆերնի թեկնածութեանը: Ըստ Հայ դատի գրասենեակի, քուէարկութիւնից առաջ` Սենատի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ, Հեֆերնը նշել էր, որ քաջատեղեակ է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, ղարաբաղեան խնդրին ու հայ-թուրքական հաշտեցման գործընթացին: Անդրադառնալով 1915 թուականին Օսմանեան կայսրութիւնում տեղի ունեցած իրադարձութիւններին` դիւանագէտը խուսափել էր ցեղասպանութիւն բառն օգտագործելուց, նշելով, որ «այդ իրադարձութիւնների որակումը քաղաքական որոշում է, որը կայացւում է Միացեալ Նահանգների նախագահի կ'ողմիցէ: Յանձնաժողովում տեղի ունեցած քուէարկութեամբ հաստատուել է նաեւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտօնում առաջադրուած Ֆրենսիս Ռիչարդոնեն, թէեւ օրէնսդիրներից երեքը` հայամէտ Ռոբերտ Մենենդէզը, Բարբարայ Բոքսերն ու Ջիմ Ռիշը, դէմ են քուէարկել նրա թեկնածութեանը: Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում հաւանութեան արժանանալուց յետոյ երկու դիւանագէտների թեկնածութիւնը պիտի հաստատուի նաեւ Սենատի լիագումար նիստում, որից յետոյ միայն դեսպանները կ'անցնեն իրենց պարտականութիւնների կատարմանը Հայաստանում եւ Թուրքիայում:    
  -   Քաղաքական