Հայասատանի պետպարտքը շարունակում է աճել


Հայասատանի պետպարտքը շարունակում է աճել

  • 16-09-2011 18:05:14   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Այս տարուա յունսի դրութեամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 1455,418 մլրդ դրամ, որից ներքին պարտքը` 185,593 մլրդ դրամ, արտաքինը` 1269,825 մլրդ դրամ (3442,565 ԱՄՆ դոլար): Ընդ որում` ներքին պարտքը, նախորդ տարուա յունիսի համեմատ աճել է 39,117 մլրդ. դրամով, իսկ արտաքինը` 157,253 մլրդ. դրամով: ՀՀ ֆինանսների նախարարութիւնից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեանը տրամադրած նախնական տուեալներով, ներքին պարտքի մեծամասնութիւնը` 95 մլրդ 592,6 6 մլն դրամը, պատկանում է միջնաժամկէտ պարտատոմսերին, 26 մլրդ 970,4 մլն դրամը` կարճաժամկէտ, 55 մլրդ 668,2 մլն դրամը` երկարաժամկէտ պարտատոմսերին: Այս տարուա յունիսի դրութեամբ ՀՀ արտաքին պետական պարտքից (3 մլրդ 442 մլն 565 հազ. ԱՄՆ դոլար) 2 մլրդ 868,953 մլն ԱՄՆ դոլարը, ըստ վարկառուների, պատկանում է ՀՀ կառավարութեանը (այն նախորդ տարուա յունիսի ցուցանիշի համեմատ աճել է 4,4%-ով), իսկ 573,612 մլն. ԱՄՆ դոլարը` ՀՀ կենտրոնական բանկին (1,9% աճ): ՀՀ արտաքին պարտքից, ըստ վարկատուների, 39,1%-ը պատկանում է Համաշխարհային բանկին, 35,7%-ը` Զարգացման միջազգային ընկերակցութեանը, 22%-ը` Արժոյթի միջազգային հիմնադրամին, 4,6%-ը Ասիական զարգացման բանկին, 3,4%-ը` Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկին, 0,4%-ը`Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկին, 0,8%-ը` Նաւթ արդիւնահանող երկրների կազմակերպութեանը (ՕՊԵԿ), 1,9%-ը` Գիւղ. Զարգացման միջազգային հիմնադրամին: Երկկողմանի ծրագրերի շրջանակներում Հայաստանի արտաքին պարտքը առաւել մեծ է Ռուսաստանի Դաշնութեան նկատմամբ եւ կազմում է ընդհանուրի 15,2%-ը, իսկ երկրորդ տեղում է Ճապոնիան` 11,3%-ով:
  -   Տնտեսութիւն