Ստեղծուելու է տնտեսական գործունէութեան պետական կարգաւորման արդիւնաւէտութեան բարձրացման միջոցառումների համակարգման խորհուրդ


Ստեղծուելու է տնտեսական գործունէութեան պետական կարգաւորման արդիւնաւէտութեան բարձրացման միջոցառումների համակարգման խորհուրդ

  • 19-09-2011 16:01:29   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հրամանագիր է ստորագրել տնտեսական գործունէութեան պետական կարգաւորման արդիւնաւէտութեան բարձրացման միջոցառումների համակարգման եւ ՀՀ տնտեսական ոլորտը կարգաւորող իրաւական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին: Խորհուրդն ստեղծուել է գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսութեան զարգացմանը խոչընդոտող դրոյթների վերացման, պետութեան կողմից քաղաքացիներին մատուցուող ծառայութիւնների բարելաւման եւ պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիւ իրաւական ակտերի կատարելագործման, ինչպէս նաեւ դրանցով սահմանուած տնտեսապէս ոչ արդիւնաւէտ, ծախսատար եւ աննպատակայարմար մեխանիզմների կրճատման վերաբերեալ առաջարկութիւններ մշակելու նպատակով: Հրամանագրով հաստատուել է նաեւ խորհրդի կազմը, որի նախագահն է ՀՀ վարչապետը, եւ նախատեսուած բարեփոխումների գործընթացում ընդգրկուող ոլորտների ցանկը: ՀՀ կառավարութեանը յանձնարարուել է մէկամսեայ ժամկէտում հաստատել բարեփոխումների խորհրդի կանոնադրութիւնը, մինչեւ 2012 թուականի յունուարի 1-ը` Հայաստանի տնտեսական ոլորտը կարգաւորող իրաւական ակտերի կարգաւորման ազդեցութեան գնահատման համակարգի կատարելագործման հայեցակարգը: Առաջարկուել է Երեւանի քաղաքապետին, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահին, Հանրային ծառայութիւնները կարգաւորող յանձնաժողովի նախագահին եւ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նախագահին` համագործակցել բարեփոխումների խորհրդի եւ նրա գործունէութիւնն ապահովող պետական կազմակերպութեան հետ` վերոնշեալ հրամանագրով նախատեսուած գործընթացի շրջանակներում:
  -   Տնտեսութիւն