Տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 20-ամեակին նուիրուած զօրահանդէս` նաեւ հոգեւորական սպասաւորների մասնակցութեամբ


Տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 20-ամեակին նուիրուած զօրահանդէս` նաեւ հոգեւորական սպասաւորների մասնակցութեամբ

  • 21-09-2011 13:55:20   | Հայաստան  |  Քաղաքական
Սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 20-ամեայ տարեդարձին նուիրուած զօրահանդէս, որը տեւեց 2 ժամ: Զօրահանդէսին յետեւում էին Հայաստանի նախագահ, Զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահ Բակոյ Սահակեանը, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամեանը, վարչապետ Տիգրան Սարգսեանը, ուժային եւ իրաւապահ կառոյցների ղեկավարները, Հայաստանում հաւատարմագրուած օտարերկրեայ դիւանագէտներ, պաշտօնատար այլ անձինք, Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կ'աթողիկոսնէր Գարեգին Երկրորդն ու Արամ Առաջինը: Զօրահանդէսի հրամանատարն էր Զինուած ուժերի գլխաւոր շտաբի պետ Իւրի Խաչատուրովը, զօրահանդէսն ընդունեց Հայաստանի պաշտպանութեան նախարար Սեյրան Օհանեանը: Զօրահանդէսի մասնակիցներին եւ հայ ժողովրդին ողջոյնի խօսքով դիմեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը: Հայոց բանակի բոլոր ստորաբաժանումների ու միաւորումների հետ միասին զօրահանդէսին մասնակցեց Զինուած ուժերի հոգեւոր սպասաւորների շարասիւնը, ովքեր Հայոց բանակայինների կողքին են ծառայութեան ողջ ընթացքում: Շարասիւնով անցան նաեւ ազատամարտիկները` կամաւորական ուժեր, որոնք մասնակցել են Լեռնային Ղարաբաղի ազատագրմանը: Հանդիսաւոր երթին մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի, Հայաստանում տեղակայուած, Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնութեան 102-րդ ռազմակայանի մարտիկները: Խրոխտ քայլերթով անցան նաեւ առանձին յատուկ նշանակութեան բրիգադի, սահմանապահ զօրքերի, ոստիկանութեան, ռազմական ոստիկանութեան զօրքերի, Աֆղանստանում եւ Կոսովոյում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող խաղաղապահ բրիգադի զինուորները: Ցամաքային քայլերթին հետեւեց նաեւ «օդային զօրահանդէսըէ` ռազմական նշանակութեան ինքնաթիռների եւ ուղղաթիռների մարտակարգերի մասնակցութեամբ: Այս շքերթը բացեց «սու-25է գրոհայինների խումբը` Հայաստանի պետական դրօշի կարմիր, կապոյտ եւ ծիրանագոյն գոյներով հետագծեր արձակելով: Զօրահանդէսի մասնակիցները ցուցադրեցին Հայաստանի ռազմաարդիւնաբերական համալիրի բոլոր նորագոյն ձեռքբերումները. առաջին անգամ ցուցադրուեցին «կռունկէ անօդաչու թռչող սարքերը: Ցուցադրուեցին նաեւ մինչեւ 300 կմ խոցման հնարաւորութեամբ «սկատէ համակարգերը, ինչպէս նաեւ «տոչկա Ուէ համակարգերը: Ցուցադրուեցին նաեւ հայրենական ռազմաարդիւնաբերական համալիրի մասնագէտների կողմից արդիականացուած ռազմական տեխնիկայի նմուշներ, ինչպէս նաեւ Հայոց բանակի սպառազինութեան մաս կազմող արտասատմանեան /հիմնականում` ռուսաստանեան/ արտադրութեան սպառազինութիւն, այդ թւում` «էս-300է հակաօդային պաշտպանութեան համակարգը: Հրապարակով անցան հետախուզութեան, զրահապատ մօտահրաձգային, հրթիռային զօրքերի եւ հրետանու, շարժական հրետանու, հակատանկային հրետանու եւ այլ ստորաբաժանումներ: Զօրահանդէսի աւարտին մի քանի զօրամասերի զինծառայողների մասնակցութեամբ ցուցադրուեցին զօրանցման հրաշքներ:
  -   Քաղաքական