Սերժ Սարգսեան. Ազատութիւն, խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն` սա է մեր ընտրութիւնը


Սերժ Սարգսեան. Ազատութիւն, խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն` սա է մեր ընտրութիւնը

  • 23-09-2011 22:20:38   | ԱՄՆ  |  Քաղաքական

Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանն ելոյթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում: Ելոյթում, մասնաւորապէս, ասուած է. « Նախ շնորհաւորում եւ ամենայն յաջողութիւն եմ մաղթում Մակ-ի Գլխաւոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ պարոն Նասիր Աբդուլազիզ ալ Նասէրին, ինչպէս նաեւ շնորհակալութիւն եմ յայտնում Շուեյցարիայի ներկայացուցիչ պարոն Դայսին` 65-րդ նստաշրջանը կառավարելու համար: Օգտուելով առիթից` այս բարձր ամբիոնից կրկին շնորհաւորում եմ ՄԱԿ-ի Գլխաւոր քարտուղար Բան Կի Մունին` բարձր պաշտօնում վերանշանակուելու կապակցութեամբ: Ուզում եմ յատուկ արժեւորել այս նստաշրջանի բարձրաստիճան քննարկումների թեմայի ընտրութիւնը եւ կարեւորել միջնորդական առաքելութիւնների նշանակութիւնը` որպէս հակամարտութիւնների խաղաղ կարգաւորման ու ռազմական զարգացումների կանխարգելման միջոց: Մենք բարձր ենք գնահատում համաշխարհային եւ տարածաշրջանային կառոյցների ու կազմակերպութիւնների միջնորդական ջանքերն աշխարհի տարբեր մասերում խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանման, խաղաղ բանակցութիւնների միջոցով հակամարտութիւնների կարգաւորման գործում: Այս առումով յարկ է շեշտել տարածաշրջանային կազմակերպութիւնների ներգրաւուածութիւնը, որոնք միջնորդական առաքելութիւնների բնագաւառում կուտակել էն հսկայական փորձառութիւն, խորութեամբ էն տիրապետում տեղի քաղաքական, մշակութային եւ ռազմական իրողութիւններին: Միջնորդական գործունէութեան յաջողութիւնը պայմանաւորուած է նաեւ յստակօրէն ձեւակերպուած լիազօրութիւններով: Այս առումով մեզ համար ակնառու օրինակ է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելութիւնը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման հարցում: Կը ցանկանայի մատնանշել եւս մի կարեւոր գործօն` հակամարտութիւնների սրացման եւ ռազմական գործողութիւնների վերսկսման կտրուածքով միջնորդական առաքելութիւնների կանխարգելիչ գործունէութիւնը: Միջնորդական գործունէութեան այս կողմը երբեմն անտեսւում է, բայց միջազգային խաղաղութեան եւ կայունութեան պահպանման առումով այն ունի ոչ պակաս կարեւորութիւն, քան միայն վիճահարոյց խնդիրը լուծման յանգեցնելը: Պարո'ն Նախագահ, Երեք տարի առաջ, պատիւ ունենալով խօսելու այս ամբիոնից, էս նշել էի, որ ժամանակն է եկել լուրջ անդրադարձ կատարելու ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի իրականացմանը 21-րդ հարիւրամեակի պայմաններում: Այսօր մենք ականատէս ենք այս անքակտելի իրաւունքի իրացման նոր օրինակների: Ցանկանում եմ շնորհաւորել Միաւորուած ազգերի կազմակերպութեան նորընտիր` 193-րդ անդամին` Հարաւային Սուդանի Հանրապետութեանը: Նրա ճանապարհը մինչեւ այս դահլիճում տեղ ունենալը երկար էր ու դժուարին, սակայն Հարաւային Սուդանի ժողովուրդն ազատ կամարտահայտութեամբ իրականացրեց ազատ ու անկախ ապրելու իր իրաւունքը` անցնելով այն ճանապարհով, որով անցել էն այս դահլիճում ներկայ` ՄԱԿ-ի բազմաթիւ անդամ-պետութիւններ: Միեւնոյն ընտրութիւնը երկու տասնամեակ առաջ կատարել է նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, իրականացնելով ինքնորոշման իր իրավունքը, դիմակայելով Ադրբեջանի կողմից սանձազերծուած պատերազմին եւ արեան գնով նուաճելով իր ազատ ապրելու իրաւունքը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ շարունակւում էն Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնները: Մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին, այդ երկրների ղեկավարներին իրենց միջնորդական ջանքերի համար: Սակայն միջնորդները չէն կարող բանակցող կողմերի փոխարէն համաձայնութիւն կայացնել: Փոխհամաձայնութեան հասնելու Ադրբեջանի ցանկութեան բացակայութիւնը, նրա որդեգրած «ամէն ինչ կամ պատերազմ կեցուածքը թոյլ չէն տալիս առաջընթաց արձանագրել բանակցութիւններում: Չնայած բոլոր սպասելիքներին, միջազգային հանրութեան բարձր մակարդակի յորդորներին, վերջին` կազանեան հանդիպմանը Ադրբեջանը կատարեց հերթական հետքայլը` մերժելով նախորդ փուլերում ձեռք բերուած համաձայնութիւնները եւ փորձելով փաստացիօրէն ձախողել բանակցային գործընթացը: Բաքուն հայատեացութիւնը դարձրել է պետական քարոզչութիւն` հասցնելով այն առաւել քան վտանգաւոր մակարդակի: Սա միայն մեր գնահատականը չէ. այս մասին ահազանգում էն նաեւ ռասիզմի եւ անհանդուրժողականութեան դէմ պայքարի միջազգային մասնագիտացուած կառոյցները: Առաւել վտանգաւոր է, երբ հայատեաց գաղափարները խորանում էն ադրբեջանցիների երիտասարդ սերնդի մէջ` վտանգելով նաեւ խաղաղ գոյակցութեան ապագան: Մերժելով ու ոչնչացնելով ամէն հայկականը` Բաքուն յամառութեամբ շարունակում է բոլոր մակարդակներով եւ ամէնուր, այդ թւում եւ այստեղ` ՄԱԿ-?ի շրջանակներում տարածել կեղծ մեղադրանքներ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ հայերի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան պարբերաբար համաշխարհային եւ սեփական հանրութեանը շարունակում է ներարկել, այսպէս կոչուած, «հայերի վայրագութիւնների», մասնաւորապէս` անչափահաս երեխաների սպանութեան մասին սահմռկեցուցիչ ստերով: Նման պատմութիւնները յօրինւում եւ տարածւում էն շատ պարզունակ եւ, միեւնոյն ժամանակ, ցաւալի տրամաբանութեամբ. այդ տրամաբանութիւնը հետեւեալն է` հաստատ կգտնուէն մարդիկ, ովքեր կուլ կը տան Հայաստանի նկատմամբ այս սեւ «փիառ»-ի խայծը, եւ դա արդէն իսկ օգտակար է: Վերջին տարիներին Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերով եւ մասնաւորապէս ՌԴ նախագահի անմիջական միջնորդութեամբ ստորագրուել էն մի շարք փաստաթղթեր` Մայնդորֆի, Աստրախանի, Սոչիի հռչակագրերը, որտեղ յստակ ձեւակերպուել է կողմերի միջեւ վստահութեան միջոցների ամրապնդման անհրաժեշտութիւնը: Նշուած փաստաթղթերում առկայ է նաեւ Ադրբեջանի նախագահի ստորագրութիւնը: Սակայն Ադրբեջանը շարունակում է մերժել ուժի չկիրառման վերաբերեալ համաձայնութեան գալու եւ վստահութեան միջոցների ամրապնդմանն ուղղուած միջազգային հանրութեան շարունակական առաջարկները: Աւելին, Ադրբեջանի կողմից այսօր հնչող ռազմատենչ հռետորաբանութիւնն ու պատերազմի սպառնալիքները սաստկացել էն, յաճախակի էն դարձել զինադադարի ռեժիմի խախտումները, որոնք շարունակում էն անմեղ մարդկանց կեանքեր խլել: Եւ դա արւում է պետական ամենաբարձր մակարդակով: Հայատեացութեան դրսեւորումների վտանգաւոր աճը ոչ միայն չի կարող նպաստել տարածաշրջանում վստահութեան մթնոլորտի ձեւաւորմանը, այլ հարց է առաջացնում` միթէ՞ այսպէս է այդ երկիրը հասկացել ՄԱԿ-ի նպատակները` «դրսեւորել հանդուրժողականութիւն, ապրել խաղաղութեան մէջ միմեանց կողքին»: Նման ըմբռնումով ոչ միայն անթոյլատրելի, այլ նոյնիսկ վտանգաւոր է յաւակնել Մակ-ի Անվտանգութեան խորհրդի անդամութեանը: Պարո'ն Նախագահ, Այս վեհաժողովի շրջանակներում, ի թիւս մեր ժամանակի թերեւս ամենակարեւոր եւ անյապաղ լուծում պահանջող խնդիրների վերաբերեալ քննարկումների, երէկ տեղի ունեցաւ Դուրբանի հռչակագրի 10-ամեակին նուիրուած բարձրաստիճան հանդիպումը, որը մէկ անգամ եւս ամրագրեց անհանդուրժողականութեան, ռասիզմի, ռասայական խտրականութեան եւ այլատեացութեան բոլոր դրսեւորումների վերացման անյապաղ անհրաժեշտութիւնը: Ցաւօք, մեզ` հայերիս համար այդ երեւոյթները սոսկ իմ կողմից քիչ առաջ յիշատակած դրսեւորումներով չէ եւ սոսկ այսօր չէ, որ ծանօթ էն: Որպէս ռասիզմի եւ այլատեացութեան ծայրայեղ դրսեւորումը` ցեղասպանութիւնը վերապրած ժողովուրդ, մենք բարոյական պարտք ունենք ապագայ ցեղասպանութիւնների կանխարգելման գործում: Ռասիզմի եւ այլատեացութեան վերացումն ու հանդուրժողականութեան արմատաւորումը կարող է դառնալ իրապէս գործուն մեխանիզմ, եթէ ուղեկցուի պատասխանատուութեան յստակ սահմանումով: Անպատժելիութիւնը, պատասխանատուութիւնից խուսափումը ծնում էն նորանոր յանցանքներ, ուստի մեր` միջազգային հանրութեան պարտքն է ժամանակին նկատել եւ դատապարտել անհանդուրժողականութեան ցանկացած, առաւել եւս ծայրայեղ դրսեւորում: Օսմանեան կայսրութիւնում հայերի հանդէպ իրագործած ցեղասպանութիւնը ճանաչուել եւ դատապարտուել է բազմաթիւ երկրների, խորհրդարանների, միջազգային կառոյցների, ցեղասպանագէտների հանրութեան կողմից: Ինչը, ցաւօք, չենք կարող ասել Թուրքիայի Հանրապետութեան մասին, որը շարունակում է վարել մարդկութեան հանդէպ իրականացրած այս ոճրագործութեան ժխտման քաղաքականութիւն: Մենք միանշանակօրէն ողջունում ենք միջազգային հանրութեան մէջ արմատաւորուած յստակ կեցուածքը, որը բացառում է ցեղասպանութեան եւ մարդկութեան դէմ իրականացրած այլ յանցագործութիւններ կատարողների նկատմամբ որեւէ անձեռնմխելիութեան կամ ներման հնարաւորութիւնը: Առանց ճանաչման եւ դատապարտման հնարաւոր չէ կանխարգելման արդիւնաւէտ մեխանիզմների մշակումն ու կիրառումը, ինչը ՄԱԿ-ի առաջնահերթութիւններից է: Հայաստանը շարունակելու է գործադրել իր ողջ կարողութիւնները ցեղասպանութիւնների ճանաչման, դատապարտման եւ կանխարգելման նպատակով: Հայոց ցեղասպանութեան մասին խօսելիս չեմ կարող չյիշատակել այս տարի նշուող մէկ կարեւոր յոբելեան` փախստականների հարցերով առաջին յանձնակատար Ֆրիտեօֆ Նանսենի ծննդեան 150-ամեակը: Մեծ հումանիստը մեր ժողովրդի դժուարագոյն տարիներին անգնահատելի օգնութիւն է ցուցաբերել` նպաստելով ցեղասպանութիւնից փրկուած, հայրենազրկուած հայութեան բեկորների վերապրելուն: Նանսենեան անձնագիր կրողները հաստատուեցին աշխարհի բազում երկրներում, ոտքի կանգնեցին` սեփական նպաստը բերելով իրենց ապաստանած երկրների ու ժողովուրդների զարգացմանը: Կարծում եմ` բարոյականութեան իրենց պատկերացումը «ռեալպոլիտիկի» դաժան աշխարհում առաջ մղող նման հզօր անձնաւորութիւնների շնորհիւ է, որ միջազգային յարաբերութիւններում արդարութիւնը եւ պետութիւնների իրաւահաւասարութիւնը դարձել էն կատեգորիաներ: Պարո'ն Նախագահ, 2008 թուականին այս նոյն ամբիոնից յոյս էի յայտնել, որ մեր կողմից նախաձեռնած Հայաստան?-Թուրքիայ կարգաւորման գործընթացը եւ որպէս առաջին քայլ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատումն ու Թուրքիայի կողմից միջազգային իրաւունքին անյարիր կերպով փակուած սահմանների բացումը հնարաւորութիւն կ'ընձեռէին սկսել երկխօսութիւն, վերացնել մեր մէջ առկայ անվստահութեան, կասկածանքի եւ անորոշութեան մթնոլորտը: Եւ թէեւ մեր նախաձեռնութիւնը ողջունուեց ու լայն աջակցութիւն գտաւ միջազգային հանրութեան կողմից, 2009 թուականին ստորագրուած արձանագրութիւնների վաւերացումն ու իրականացումն ամէն կերպ վիժեցւում էն Թուրքիայի կողմից: Այսօր կայուն զարգացմանը նուիրուած Ռիոյի գագաթնաժողովի նախաշեմին անհրաժեշտ է դրսեւորել քաղաքական կամք, կեանքի կոչել միջազգայնօրէն ստանձնած պարտաւորութիւնները` Հարաւային Կովկասը համագործակցութեան ու բարգաւաճման տարածաշրջան դարձնելու համար: Անվտանգութեան ու զարգացման փոխկապակցուածութիւնը վերացական հասկացութիւն չէ մեր տարածաշրջանի համար, որտեղ տնտեսական համագործակցութիւնն ու միջազգային տնտեսութեան մէջ լիարժէք ինտէգրումը խոչընդոտւում էն ապօրինի շրջափակումներով եւ տարածաշրջանային ինտէգրացիոն ծրագրերի արգելափակումով: Նման մօտեցումները, ինչպէս նաեւ սպառազինութիւնների մրցավազքի հրահրումը ոչ միայն վտանգաւոր էն տարածաշրջանի ժողովուրդների համար, այլեւ շարունակում էն խլել կայուն զարգացում ապահովելու համար խիստ անհրաժեշտ ռեսուրսները: Ժամանակն է, որ մեր տարածաշրջանի երկրների առաջնորդները փորձեն վեր կանգնել նեղ քաղաքական օրակարգի թելադրանքից` գնալով լուծումների, որոնն: Ուզում եմ հաւատալ, որ հեռու չէ այն օրը, երբ մեր տարածաշրջանը համատեղ ջանքերի շնորհիւ կը սկսի ընկալուել ոչ թէ որպէս սահմանագիծ, այլ քաղաքակրթութիւնները միաւորող ամուր եւ կայուն կամուրջ: Պարո'ն Նախագահ, Երկու օր առաջ Հայաստանի Հանրապետութիւնը նշեց իր 20-ամեայ յոբելեանը: 1991 թուականի սեպտեմբերին Հայաստանը վերականգնեց իր անկախութիւնը` հասնելով հայ ժողովրդի երազանքի իրականացմանը եւ վերստին միանալով միաւորուած ազգերի ընտանիքին: Պատմութեան տեսանկիւնից 20 տարին գուցէ եւ փոքր ժամանակահատուած է, սակայն ներկայ սերնդի համար դա մեծ փոփոխութիւնների, անկախ պետականութեան կայացման եւ աշխարհում իր տեղի ու դերի ընկալման խորհուրդն է ունեցել: Օգտուելով առիթից` այս բարձր ամբիոնից իմ երախտագիտութեան խօսքն եմ յղում բոլոր պետութիւններին, ժողովուրդներին ու անհատներին, ում օժանդակութիւնը վայելել ենք մեր 20-ամեայ կայացման եւ պետականաշինութեան ճանապարհին: Ազատութիւն, խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն` սա է մեր ընտրութիւնը, եւ մենք ընթանում ենք այդ ճանապարհով: Այսօր մենք հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Երկու տասնամեակների ընթացքում Հայաստանի Հանրապետութիւնն իրականացրել է պետական շինարարութեան լայնածաւալ ծրագիր: Զգալի աշխատանք է կատարուել ժողովրդավարութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան եւ տնտեսական բարեփոխումների, իրաւական պետութեան եւ ազատական տնտեսութեան կայացման ուղղութեամբ: Շատ բան մեզ յաջողուել է, շատ բան դեռ ունենք անելու, բայց մի բանում աւելի քան համոզուած ենք` ճանապարհը, որով ընթանում ենք, իսկապէս ճիշտ ճանապարհ է եւ այլեւս հետդարձ չունի: Պարո'ն Նախագահ, Ուղիղ մէկ տասնամեակ առաջ Միաւորուած ազգերի կազմակերպութեան նստավայր Նիւ Եօրքը տեսաւ մարդկութեան պատմութեան մէջ ամենադաժան բռնութիւններից մէկը` 2001 թուականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնը: Հայաստանն անվերապահ սատարում է եւ իր գործուն մասնակցութիւնն է բերում միջազգային հանրութեան հակաահաբեկչական պայքարին, ՄԱԿ-ի բոլոր նախաձեռնութիւններին, անում եւ պատրաստ է անել առաւելագոյնը, որպէսզի մեր աշխարհը դառնա առաւել խաղաղ ու ապահով: Մենք պատրաստ ենք մեր ուժերի ներածին չափով ներդրում ունենալ գլոբալ անվտանգութեան ապահովման եւ համաշխարհային մարտահրաւէրներին դիմակայելու գործին` լինէն դրանք խաղաղապահ առաքելութիւններ, բնական աղէտների հետեւանքների վերացում, բնապահպանական խնդիրներ, թէ ահաբեկչութեան, ռասիզմի, անհանդուրժողականութեան դէմ պայքար: Մեր այդ մղումն ու ցանկութիւնն այս տարիների ընթացքում մենք ապացուցել ենք նաեւ գործով ու պատրաստ ենք նոյնը անել նաեւ այսուհետ»:
  -   Քաղաքական