Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատուիրակութիւնը մեկնում է Գերմանիա


Կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատուիրակութիւնը մեկնում է Գերմանիա

  • 26-09-2011 10:38:44   |   |  Հասարակութիւն

Կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեանի գլխաւորած պատուիրակութիւնն այսօր կը մեկնի Գերմանիայի Դաշնային Հանրապետութիւն: Պատուիրակութեան կազմում են «փիւնիկէ հիմնադրամի նախագահ Լ.Սարգսեանը եւ Հայաստանի պետական ագրարային համալսարանի /ՀՊԱՀ/ ռեկտոր Ա. Թարուերդեանը: Այցելութեան ընթացքում նախատեսուած են պաշտօնական հանդիպումներ Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտութիւնների համալսարանի նախագահի, Բավարիայի կրթութեան եւ գիւղատնտեսութեան նախարարների, ինչպէս նաեւ Բավարիայի պառլամենտի կրթութեան յանձնաժողովի նախագահի հետ: Հանդիպումների ընթացքում կը քննարկուեն Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտութիւնների համալսարանի եւ Հպահ-ի միջեւ 2000 թուականից ձեւաւորուած համագործակցութեան արդիւնքները` կապուած «ագրարային մենեջմենթէ մագիստրոսական դասընթացի ներդրման, Գերմանիայի Դաշնութիւնում մագիստրոսական պրակտիկայի, համագործակցութեան շարունակութեան ու ընդլայնման հետ: Բավարիայի օրէնսդիր եւ գործադիր ոլորտների պաշտօնեաների հետ հանդիպումների ընթացքում քննարկուելու են ՀՀ բուհերի հետ կրթական համագործակցութեան, ինչպէս նաեւ հայ ուսանողների պրակտիկան Գերմանիայում շարունակաբար կազմակերպելու հարցերը: Նշենք, որ պատուիրակութիւնը Գերմանիայում կը գտնուի սեպտեմբերի 28-28-ը` գերմանիայի Դաշնութեան Վայհենշտե‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆա‎նի կիրառական գիտութիւնների համալսարանի եւ Բավարիայի կրթութեան նախարարութեան հրաւէրով:
  -   Հասարակութիւն