«ժառանգութեան» առաջարկները` ուղղուած մրցունակ գիտութեան կայացմանը


«ժառանգութեան» առաջարկները` ուղղուած մրցունակ գիտութեան կայացմանը

  • 06-10-2011 12:38:20   | Հայաստան  |  Հասարակութիւն
«ժառագութիւնէ խմբակցութեան պատգամաւոր Անհաիտ Բախշեանը Հայաստանի մրցունակ գիտութեան կայացմանը միտուած մի քանի առաջարկներով դիմել է Հայաստանի ազգային մրցունակութեան հիմնադրամի գործադիր տնօրէն Արման Խաչատուրեանին: Նամակում, մասնաւորապէս ասուած է. «վերջերս մասնակցել եմ «պահանջում ենք գիտութեան բարձր ֆինանսաւորումէ խմբի անդամների հետ կազմակերպուած մի շարք քննարկումների, որոնց ժամանակ նրանք ներկայացրել էն Հայաստանի Հանրապետութեան մրցունակ գիտութեան կայացմանը միտուած մի շարք առաջարկներ: Կարեւորելով Խմբի բարձրացրած խնդիրները, իրատեսական համարելով առաջարկուած լուծումները եւ արժեւորելով Հայաստանի ազգային մրցունակութեան դերն ու նպատակները` Ձեզ եմ ներկայացնում ստորեւ նշուած առաջարկները: 1. հայաստանում որեւէ միջազգային գիտական շտեմարան եւ տուեալների բազա հասանելի չէ գիտնականների եւ ուսանողների համար: Այնինչ մրցունակ գիտութիւն ունենալու համար անհրաժեշտ է, որ մեր հայրենակիցներն ինտէգրուէն միջազգային գիտական ու ինֆորմացիոն հոսքերին: Հայաստանի մշակութային ու գիտական ոլորտների մրցունակութիւնը խթանելու նպատակով առաջարկում եմ, որ Ձեր հիմնադրամը ապահովի միջազգային SCOPUS, Thomson Reuters, JSTOR եւ այլ գիտական շտեմարանների ազատ մուտք ապահովող համակարգերի անվճար հասանելիութիւն Հայաստանի բոլոր մշակութային, գիտական ու բարձրագոյն կրթական հաստատութիւնների համակարգիչներից: 2. առաջարկում եմ սահմանել ամենամեայ մրցանակներ` հայաստանցի լաւագոյն երկու հարիւր գիտնականների համար: Համապատասխան ցանկի որոշման հիմք ընդունելով միայն միջազգային չափանիշների կիրառումը` օրինակ` պարտադիր տպագրութիւնների առկայութիւնն ազդեցութեան գործակից (Impact Factor) ունեցող եւ/կամ գրախօսուող միջազգային պարբերականներում, տպագրութիւնների յղման գործակիցը (Citation Index), H-index (Հիրշի ինդեքս), լաւագոյն միջազգային գիտական հրատարակչութիւններում տպագրուած գրքերի առկայութիւնը եւ այլն: Որպէս տարբերակ` առաջարկում եմ սկսած 2000 թուականից մինչ օրս քսան տպագրութիւն (միջինը տարեկան 2 տպագրութիւն) ունեցող գիտնականներին տրամադրել խրախուսավճար` 1,200,000 դրամ արժողութեամբ, ինչը հաւասար է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամի մէկ տարուայ պատուոյ վճարին: 3. միջազգային կուտակուած գիտելիքները հասու դարձնելու եւ գիտնականների մրցունակութիւնը բարձրացնելու նպատակով` առաջարկում եմ Հայաստանի բոլոր մշակութային, գիտական ու կրթական հաստատութիւնները ապահովել անսահմանափակ եւ անվճար wi-fi ինտերնետային կապովէ:
  -   Հասարակութիւն