Տիգրան Առաքէլեանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու որոշումը կը բողոքարկուի


Տիգրան Առաքէլեանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու որոշումը կը բողոքարկուի

  • 06-10-2011 15:57:11   | Հայաստան  |  Քաղաքական

Հայ ազգային կոնգրէսի երիտասարդ ակտիւիստ Տիգրան Առաքէլեանի պաշտպան, փաստաբան վահէ Գրիգորեանը կը բողոքարկի իր պաշտպանեալի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարացնելու կենտրոն եւ Նորք-մարաշ վարչական շրջանների առաջին ատեանի դատարանի հոկտեմբերի 5-ի որոշումը: Ինչպէս «նոյեան Տապան-ի թղթակցի հետ զրոյցում հոկտեմբերի 6-ին նշեց պաշտպանը, վերաքննիչ բողոքում ինքը միջնորդելու է վերացնել յիշեալ որոշումը եւ Տ.Առաքէլեանին ազատ արձակել կալանքից: Յիշեցնենք, որ Տիգրան Առաքէլեանը մեղադրւում է օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ոստիկանների եւ ՀԱԿ 7 ակտիւիստների միջեւ տեղի ունեցած միջադէպի գործով: Տ.Առաքէլեանը մեղադրւում է խուլիգանութեան, Իշխանութեան ներկայացուցչի նկատմամբ կեանքի կամ առողջութեան համար ոչ վտանգաւոր եւ վտանգաւոր բռնութիւն գործադրելու մէջ:
  -   Քաղաքական