Տաւուշի մարզում տեղի ունեցած սողանքի գօտում յայտնաբերուել էն հայր եւ որդի Յակոբեանների դիերը


Տաւուշի մարզում տեղի ունեցած սողանքի գօտում յայտնաբերուել էն հայր եւ որդի Յակոբեանների դիերը

  • 12-10-2011 18:34:20   | Հայաստան  |  Հասարակութիւն

Տաւուշի մարզում տեղի ունեցած սողանքի գօտում փրկարարների որոնողական աշխատանքների արդիւնքում հոկտեմբերի 12-ին, ժամը 17.00-ի սահմաններում հողաշերտի տակ յայտնաբերուել էն հինգ անհետ կորածների ցուցակում նշուող վերջին երկուսի` Վրաստանի քաղաքացիներ, հայր եւ որդի Գուրգէն Մովսէսի Յակոբեանի (1949 թ. ծնուած) եւ Արթուր Գուրգէնի Յակոբեանի (1992 թ. ծնուած) դիերը: Հոկտեմբերի 10-ին փրկարարները սողանքի գօտում յայտնաբերել էին 1973 թ. ծնուած Արմէն եւ 1964 թ. ծնուած Մեխակ Սորսումատեան եղբայրների, իսկ հոկտեմբերի 11-ին` 1939 թ. ծնուած Նորայր Միրզոյեանի դիերը: Յիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրօւմ Վանաձոր-բագրատաշեն հատուածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մօտ (Լճկաձոր գիւղի հատուածում), տեղի է ունեցել սողանք: Փլուզուած հատուածի (ճանապարհի եզրով) երկարութիւնը մօտ 300 մետր է, որից առաւել վտանգաւոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգուածի միջին բարձրութիւնը 10-15 մետր է:
  -   Հասարակութիւն