ԲՐԻՒՍԷԼ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոռուպցիայի եւ կազմակերպուած յանցաւորութեան դէմ պայքարում անբաւարար ջանքերի համար իբրեւ պատիժ Եւրոպական յանձնաժողովը մտադիր է սառեցնել 610 միլիոն եվրոն (գրեթէ 1 միլիարդ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հանրապետական կուսակցութիւնից ԱՄՆ-ի նախագահի պաշտօնի հաւակնորդ, սենատոր Ջոն Մակքեյնը այս շաբաթ երկու անգամ Չեխիան անուանել է Չեխոսլովակիա: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ»
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանում` Աֆղանստանին սահմանակից Խայբերի շրջանում, հակամարտող խմբաւորումների միջեւ բախումների հետեւանքով զոհուել է 6 եւ մարմնական տարբեր աստիճաների վնասուածքներ ստացել 13 մարդ:
ԲՐԻՒՍԷԼ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելգիայի Ալբերտ II թագավորը հրաժարուել է ընդունել երկրի վարչապետ Իվ Լետերմի հրաժարականը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերը»` վկայակոչելով թագաւորական ընտանիքի մամլոյ ծառայութեան
ԱԹԷՆՔ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի Պերամա քաղաքում, որը գտնւում է Աթէնքից 20 կմ հեռու, յարձակում է գործուել ոստիկանական տեղամասի վրայ: Շէնքի մէջ նետուել են մի
ԲՐԻՒՍԷԼ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրամիութիւնը հաւանութիւն է տուել Զիմբաբվեի դէմ պատժամիջոցների փաթեթին: Այս մասին հաղորդում է «Սքայնյուս» հեռուստաալիքը` վկայակոչելով եւրոպացի դիւանագէտների: Հեռուստաընկերութեան
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը հնարաւոր է 2008 թուականի աշնանը կրճատի զինծառայողների թուաքանակը Իրաքում: Երկրում զգալիօրէն նուազել է բռնութեան մակարդակը, իսկ անվտանգութեան իրաքեան ուժերի թուակազմը` մեծացել:
ԹԵԼ ԱՒԻՒ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի յատուկ ծառայութիւնները կոչնչացնեն լիբանանցի ահաբեկիչ Սամիր Կունտարին, որն ազատ է արձակուել Իսրայելի եւ «Հզբոլլահի» գործարքի շրջանակում:
ԿԱՐԱԿԱՍ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը յայտարարել է, որ իր «փշոտ» յարաբերութիւնները ԱՄՆ-ի հետ չեն բարելաւուի, եթէ անգամ Դեոկրատական կուսակցութեան թեկնածու Բարաք Օբաման հաղթի
ՕԴԵՍԱ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեկվանից Օդեսա եւ Յուժնի քաղաքների կաբելային օպերատորների հեռարձակման ցանցից անհետացել են ռուսաստանեան եւ ռուսամէտ հեռուստաալիքները: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել
ԿԱՀԻՐԷ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 42 մարդ զոհուել է, աւելի քան 60-ը վիրաւորուել Եգիպտոսի հիւսիս-արեւմուտքում երկաթուղային անցումում գնացքի եւ մի քանի աւտոմեքենաների բախման հետեւանքով:
ՎԻԼՆԻՒՍ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 16-ին Լիտվայի կառավարութեան նիստում որոշում է ընդունուել Կոսովոյի հետ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին: Լիտվայի Սեյմը (խորհրդարանը)
ԼՈՆԴՈՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի քաղաքապետ Եուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, Լոնդոնում ձեռք է բերել ամենաթանկ առանձնատներից մէկը` Ուայթանհերստը: Ինչպէս գրում
ՍԵՈՒԼ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարաւկորեական «Սամսունգ» ընկերութեան նախկին գլխաւոր տնօրէն Լի Գոն Խին մեղաւոր է ճանաչուել հարկերի վճարումից խուսափելու մէջ եւ դատապարտուել երեք տարուայ պայմանական բանտարկութեան:
ԳՐՈԶՆԻ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շալի բնակավայրում (Չեչնիա) զինամթերքի պայթիւնի հետեւանքով զոհուել է 9 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 4 զինծառայող:
ԿԱՏՄԱՆԴՈՒ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նեպալի առաջին նախագահի ընտրութիւնները նշանակուած են յուլիսի 19-ին: Այդ որոշումը երկար ձգձգումներից յետոյ ընդունել է Հիմնադիր ժողովը, որ մայիսի 28-ին վերացրեց նեպալյան
ՊԵԿԻՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՉԺՀ Սինցյան-Ույգուրական ինքնավար շրջանի Կաշգար քաղաքի ոստիկանութիւնը տարուայ սկզբից ի վեր ոչնչացրել է 12 ահաբեկչական խումբ: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը`
ԿՈՒԱԼԱ-ԼՈՒՄՊՈՒՐ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեփական տնից ոչ հեռու ոստիկանութեան յատուկ ստորաբաժանումը ձերբակալել է մալայզիական ընդդիմութեան առաջնորդ Անվար Իբրահիմին: Ըստ Մալայզիայի կառավարութեան նախկին փոխնախագահի փաստաբանի, ձերբակալման համար պաշտօնական
ՄՈԳԱԴԻՇՕ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալիում սպանուել է այս տարուայ մէջ արդէն ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հինգերորդ աշխատակիցը: ՄԱԿ-ը դիմել է Սոմալիի
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը համաձայնել է քննարկման ընդունել նախագահ Ջորջ Բուշի իմպիչմենտի պահանջով երկրորդ բանաձեւի նախագիծը: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»:
ՄՈՍԿՈՒԱ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը ստիպուած կլինի համարժէք արձագանքել Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ՀՀՊ տարրերի տեղակայմանը: Այս մասին յայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` աւելացնելով, որ անվտանգութիւնը
ԲԱՂԴԱԴ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադում այսօր մահափորձ է կատարուել Իրաքի էլեկտրաէներգետիկայի նախարար Քարիմ Վահիդի դէմ: Ճամփեզրին դրուած պայթուցիկ սարքը գործել է պաշտօնեայի կորտեժի անցնելու պահին:
ԲԱՂԴԱԴ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դիայալա նահանգում իրաքեան զինուած ուժերի ռազմաբազայի տարածքում երեքշաբթի մահապարտ ահաբեկիչների կազմակերպած պայթիւնի հետեւանքով զոհուել է 20 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել
ԲՐԻՒՍԷԼ, 15 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելգիայի վարչապետ Իվ Լետերմը հրաժարականի դիմում է ներկայացրել Ալբերտ Երկրորդ թագավորին` երկրի մարզերին մեծ իշխանությամբ օժտելու եւ երկիրը իշխանութեան ճգնաժամից դուրս բերելու
ՓԱՐԻԶ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում Բաստիլի գրաւման օրուայ ազգային տոնի նախօրեակին հրկիզվել է 297 աւտոմեքենայ, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Յուլիսի 13-ի լոյս
ԺՆԵՎ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Դորիս Լոյտհարդը մտադիր է բողոք ներկայացնել այն առնչութեամբ, որ իրեն խուզարկել են Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում, հաղորդում է շուեցարական ATS
ՀԱԱԳԱ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հաագայի միջազգային քրէական դատարանի դատախազը երկուշաբթի կհրապարակի Սուդանի Դարֆուրի նահանգում ռազմական հանցագործությունների նոր վկայութիւններ: Ենթադրւում է նաեւ, որ նա կպահանջի Սուդանի նախագահ
ՔԱԲՈՒԼ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանում ԱՄՆ-ի զինուած ուժերի ռազմաբազայի վրայ յարձակման հետեւանքով զոհուել է 9 ամերիկացի զինծառայող, նոյնքան էլ վիրաւորուել: Ինչպէս հաղորդել է Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը,
ՓԱՐԻԶ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 13-ին Փարիզում միջերկրածովեան տարածաշրջանի երկրների գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հռչակել է Միջերկրածովեան միութեան հիմնումը, որը միաւորում է Եւրոպայի, Մերձաւոր Արեւելքի
ՓԱՐԻԶ, 14 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Ֆրանսիայի ազգային տոնն է` Բաստիլի գրաւման օրը, որի առթիւ շքերթ տեղի կունենայ Ելիսեյան դաշտերում եւ Համաձայնութեան հրապարակում:
ՔԱԲՈՒԼ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարսանեկան արարողութեան մասնակցող մօտ 47 խաղաղ բնակիչներ են զոհուել Աֆղանստանի արեւելքում կոալիցիայի ռազմաօդային ուժերի ռմբակոծութեան հետեւանքով: «Մենք
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը յուլիսի 11-ին սահմանել է պատժամիջոցներ Սիրիայի բջջային կապի խոշորագոյն օպերատոր «Սիրիատել» ընկերութեան եւ «Ռամաք» սիրիական խանութների ցանցի դէմ:
ՄՈՍԿՈՒԱ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի իշխանութիւնները Մոսկուայում բրիտանական դեսպանութեան աշխատակիցներից մէկին մեղադրում են լրտեսութեան մէջ: Մեղադրանքներ են առաջադրուել ներդրումների եւ առեւտրի գործակալութեան ղեկավար Քրիստոֆեր Բաուերսի դէմ:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, դեմոկրատ կոնգրեսական Դեննիս Կուսինիչը հինգշաբթի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի իմպիչմենտի մասին
ՈՒԼԱՆ-ԲԱՏՈՐ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քննչական մեկուսարանում գտնուող Մոնղոլական «Քաղաքացիական շարժում» ընդդիմադիր կուսակցութեան առաջնորդ Բատզանդանը հացադուլ է յայտարարել: Ուլան-Բատորում անկարգութիւնների կազմակերպման մեղադրանքով նրան սպառնում է մահապատիժ կամ մինչեւ
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 11 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը ծրագրում է ձեւաւորել Պակիստանի նախկին վարչապետ եւ ընդդիմութեան առաջնորդ Բենազիր Բհուտտոյի սպանութիւնն հետաքննող յանձնաժողով: Նման
ԽԱՐՏՈՒՄ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանի Դարֆուր նահանգում զինյալների յարձակման հետեւանքով չորեքշաբթի զոհուել են ՄԱԿ-ի եւ Աֆրիկեան միութեան համատեղ խաղաղարարական ուժերի հինգ զինծառայողներ: Այս մասին հաղորդել է
ՄՈՍԿՈՒԱ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի գլխաւոր դատախազութեանն առընթեր քննչական կոմիտէն յայտարարել է Մեծ Բրիտանիայում մշտական բնակուող գործարար Բորիս Բերեզովսկու դէմ նոր քրէական գործերի հարուցման մասին:
ՍՈՖԻԱ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հիասթափութիւն է արտայայտել Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանութեան համակարգի տարրեր տեղակայելու Վաշինգտոնի ծրագրերին Ռուսաստանի հակազդեցությունից:
ՓԱՐԻԶ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի հարաւում գտնուող միջուկային օբյեկտում տեղի է ունեցել չհարստացված ուրան պարունակող թափօնների արտահոսք, հաղորդում է BBC-ն: Մէկ
ԼԱ-ՊԱՍ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բոլիվիայում աւտոաղէտի հետեւանքով զոհուել է 46 մարդ: Զոհվածների թւում կան հինգ երեխաներ: Տեղեկութիւնների համաձայն, բեռնատարը, որ
ՏՈՅԱԿՈ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չնայած միջուկային ծրագրի ապամոնտաժմանն ուղղուած Հիւսիսային Կորեայի վերջին քայլերին, Ճապոնիան չի պատրաստւում անյապաղ վերացնել նրա դէմ պատժամիջոցները: Այս մասին ՉԺՀ նախագահ Խու
ՊՐԱՀԱ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պրահայի կենտրոնում տեղի է ունեցել բողոքի ակցիա չեխական տարածքում ԱՄՆ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշման կայանի տեղակայման դէմ: Բողոքի ակցիան կազմակերպել է «Ոչ ռազմաբազաներին» քաղաքացիական
ԲՐԻՒՍԷԼ, 9 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խորւաթիան եւ Ալբանիան ստորագրել են ՆԱՏՕ ընդունուելու մասին արձանագրութիւնները: Դաշինքի կենտրոնակայանում հանդիսաւոր արարողութեան ժամանակ փաստաթղթերը ստորագրել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարները` Լուլեզիմ
ՊՐԱՀԱ, 8 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ Չեխիայի ԱԳՆ ղեկավար Կարել Շվարցենբերգը երեքշաբթի ստորագրել են Չեխիայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանութեան համակարգի ամերիկեան ռադարի տեղակայման մասին պայմանագիրը:
ՄՈՍԿՈՒԱ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հեռաւորարեւելեան զինուորական օկրուգում ռուսական բանակի շարքային զինվորը գնդակահարել է իր ծառայակիցներից երեքին եւ ծանր վիրաւորել մէկին, որից յետոյ ինքնասպան է եղել: Ռուսաստանի
ՍԱՆՏԵԱԳՈ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չիլիի նախագահ Միշել Բաչելետը խոստացել է կոլումբիական գերութիւնից փրկված Ինգրիդ Բետանկուրին առաջադրել Խաղաղութեան նոբելեան մրցանակի: Այս մասին Բաչելետը յայտարարել է չիլիական La
ՄՈՍԿՈՒԱ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում 83 տարեկան հասակում երկարատեւ հիւանդութիւնից յետոյ վախճանուել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Նոննա Մորդյուկովան: Մորդյուկովան խաղացել է
ՔԱԲՈՒԼ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 41 մարդ: Այս մասին յայտարարել են աֆղանական ոստիկանութեան ներկայացուցիչներ:
ՏՈՅԱԿՈ, 7 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆրիկայի մի շարք երկրների առաջնորդների հետ աշխատանքային նախաճաշով սկսուել է «ութնյակի» գագաթնաժողովի առաջին օրը, որն անցկացւում է ճապոնական Տոյակո քաղաքում: Այն ամբողջովին
ՎԱՐՇԱՒԱ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լեհաստանը համաձայն չէ ամերիկեան ՀՀՊ տարրերի տեղակայմանը Վաշինգտոնի պայմաններով, բայց Վարշավայում պատրաստ են ԱՄՆ-ի հետ յետագայ երկխոսությանը ՀՀՊ առնչութեամբ: Այս մասին, ինչպէս
ՓԱՐԻԶ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վեցամեայ գերութիւնից ազատուած Ինգրիդ Բետանկուրը ցանկաում է Կոլումբիային ծառայել երկրի նախագահի պաշտօնում: Այս մասին նա այսօր յայտարարել է ֆրանսիական ԶԼՄ-ներին:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Դեմոկրատական կուսակցութիւնից ԱՄՆ-ի նախագահի պաշտօնին հավակնող թեկնածուներից Բարաք Օբաման խօստանում է նախագահ ընտրուելու դէպքում Իրաքից դուրս բերել ամերիկեան զորքերը:
ՄԻՆՍԿ, 4 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելոռուսիայի մայրաքաղաքում հինգշաբթի ուշ երեկոյեան Անկախութեան օրուայ տոնակատարության ժամանակ տեղի է ունեցել պայթիւն: Ըստ Բելոռուսիայի առողջապահութեան նախարարութեան
ՄՈՍԿՈՒԱ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Չուկոտկայի ինքնավար օկրուգի նահանգապետ Ռոման Աբրամովիչի լիազորութիւնները վաղաժամկէտ դադարեցնելու մասին, որը սեփական ցանկությամբ հրաժարական է
ՓԱՐԻԶ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հինգշաբթի Փարիզի կլինիկաներից մէկում վախճանուել է Զամբիայի նախագահ Լեւի Մվանավասան: Այս մասին հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով հարավաֆրիկեան Talk Radio 702 ռադիոկայանի հաղորդումը:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի նախագահ Փերվեզ Մուշարրաֆը ԱՄՆ-ին իրաւունք է ընձեռել օդային հարուածներ հասցնել «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բեն Լադենի Պակիստանի տարածքում ենթադրվող
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը մտադիր է 4 տարուայ ընթացքում 400 մլն. դոլարի չափով ֆինանսական օգնութիւն ցուցաբերել Կոսովոյին: Այս մասին յայտնել է Եւրոպայի եւ Եվրասիայի
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհում չորս անգամ աւելի յաճախ են բնական աղէտներ տեղի ունենում, քան դեռեւս 30 տարի առաջ, իսկ տնտեսական վնասը դրանց աւերածութիւններից
ՍՈՖԻԱ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մի շարք ուժեղ պայթիւններ են տեղի ունեցել այսօր բուլղարական մայրաքաղաքի Չելոպեչի շրջանում ռազմական պահեստի տարածքում գտնուող արտադրամասում, որտեղ վնասազերծվում է զինամթերքը:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վաշինգտոնը եւ Վարշավան նախնական պայմանաւորուածութիւն են ձեռք բերել Լեհաստանում հակահրթիռային պաշտպանութեան ամերիկեան համակարգի 10 կալանիչ հրթիռների ռազմակայանի տեղաբաշխման պայմանների շուրջ: Այս մասին հաղորդում
ԲՈԳՈՏԱ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կոլումբիայի զինուած ուժերի յատուկ գործողութեան ընթացքում ազատուել են 15 պատանդներ, որոնք երկար ժամանակ գտնւում էին ձախ-ծայրայեղական խմբաւորման ձեռքում: Նրանց թւում է այդ
ԱՍՏԱՆԱ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «վճռականօրէն առաջարկում է բոլոր խորհրդարանականներին միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում գոլոդոմորի փաստի ճանաչման համար»: Այս մասին ասւում է ԵԱՀԿ ԽՎ-ի 17-րդ
ԱՍՏԱՆԱ, 3 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նոր նախագահ է ընտրուել Պորտուգալիայի ներկայացուցիչ Ժոաո Սուարեսը: Ընտրութիւնը կայացել է հինգշաբթի Աստանայում ԵԱՀԿ ԽՎ-ի 17-րդ նստաշրջանում:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եթէ այժմ Լեհաստանի հետ ընթացող բանակցութիւնները հակահրթիռների տեղակայման շուրջ աւարտուեն ապարդիւն, Լիտվան աշխարհագրական տեսանկիւնից կդառնայ «լաւ այլընտրանքային հարթակ»: Այս մասին յայտարարել է
ՍՈՉԻ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկու մարդ է զոհուել Սոչիի Ադլերյան շրջանում բազմայարկ շէնքում տեղի ունեցած պայթիւնի հետեւանքով: Տուժել է 16 մարդ:
ՈՒԼԱՆ-ԲԱՏՈՐ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոնղոլիայի մայրաքաղաքում գիշերային խժդժություններից յետոյ իրավապահ մարմինները ձերբակալել են 718 մարդու, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ոստիկանութեան տուեալներով, բախումներում
ԵՐՈՒՍԱՂԵՄ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկութեան հետեւանքով զոհուել է չորս եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել մօտ 40 մարդ:
ՄՈՍԿՈՒԱ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրոպայի Խորհրդի գլխաւոր քարտուղար Թերի Դեւիսը այսօր ժամանել է Մոսկուա ռուսական ղեկավարութեան հետ բանակցութիւնների համար: Ինչպէս հաղորդում
ԺՆԵՎ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Շուեցարական դատարանը տուգանել է Արաբական Միացեալ Էմիրությունների նախագահի եղբորը Ժնեւի հիւրանոցներից մէկի բարում ԱՄՆ-ի քաղաքացու դէմ յարձակում գործելու համար:
ՄՈԳԱԴԻՇՕ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսլամիստների ստորաբաժանումները Սոմալիի կենտրոնում եւ հարաւ-արեւմուտքում յարձակում են գործել երեք քաղաքների վրայ եւ այնտեղից դուրս մղել կառավարական զորքերը:
ՊՐԱՀԱ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չեխիայում ԱՄՆ-ի ՀՀՊ ռադիոտեղորոշման կայանի տեղակայման մասին չեխ-ամերիկեան պայմանագիրը կստորագրուի յուլիսի 8-ին: Արարողութիւնը կկայանայ հանրապետութեան ԱԳՆ պալատում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ՓԱՐԻԶ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան այսօր Սլովենիայից կընդունի կընդունի Եւրոպական միութիւնում նախագահելու հերթափոխը, որի ընթացքում մտադիր է ուշադրութիւնը կենտրոնացնել չորս առաջնայնութիւնների վրայ` շրջակայ միջավայրի պաշտպանութեան, իմիգրացիայի, գիւղատնտեսութեան
ԲԱՂԴԱԴ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անյայտ անձինք սպանել են Իրաքի գերագոյն դատարանի դատաւոր Քամիլ աշ-Շովաիլիին, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով «Ֆրանսպրեսին»: 50-ամեայ
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի եւ Կոլումբիայի այն մարզերում, որոնք վերահսկում են գրոհայինները, ակտիւօրէն աճում է թմրամշակաբույսերի արտադրութիւնը: Այս մասին, ինչպէս հաղորդում է BBC-ն, ասւում
ՓԱՐԻԶ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գիյոմ Դեպարդիեն` ֆրանսիացի լեգենդար դերասան Ժերար Դեպարդիեի որդին, դատապարտուել է երկամսյա բանտարկութեան, հաղորդում է «Ֆրանսպրեսը»: Հինգշաբթի Ֆրանսիայում
ԳԱԶԱ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի յատուածում պաղեստինցի գրոհայինները այսօր վերսկսել են Իսրայելի հարաւի գնդակոծութիւնը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղի ոստիկանութեան տուեալներով, անկլաւին
ՀԱՐԱՐԵ, 27 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Զիմբաբվեում այսօր սկսուել է նախագահական ընտրութիւնների երկրորդ փուլի քվեարկությունը: Փաստացի պետութեան բարձրագոյն պաշտօնին հաւակնում է մէկ թեկնածու`
ԼՈՆԴՈՆ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լոնդոնի Քրիստիի յայտնի առեւտրական տան աճուրդում ֆրանսիացի իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի նկարների վաճառքի բացարձակ ռեկորդ է սահմանուել: «Արհեստական լճակ` ջրաշուշաններով» կտաւը աճուրդով վաճառուել
ԲԱՂԴԱԴ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի հիւսիսային մասում, որտեղ կոալիցիոն ուժերը պայքար են մղում «Ալ Ղաիդայի» դէմ, ռումբի պայթիւնի հետեւանքով զոհուել են երեք ամերիկացի զինվոր եւ
ՄՈՍԿՈՒԱ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Պուտինն աւելի շուտ օլիգարխ է, քան բռնապետ, այլ խօսքով` նա ուզում է կառավարել ինչպէս Ստալինը, իսկ ապրել` ինչպէս Աբրամովիչը»: Այս տեսակետն
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 25 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի հիւսիս-արեւմուտքում` Կիրիվամ բնակավայրում, «Թալիբան» շարժման զինյալները սպանել են տեղի ցեղախմբերից մէկի 22 ներկայացուցիչների: Բոլոր սպանուածները եղել են Խաղաղութեան վեհաժողովի մասնակիցներ, որ անցկացուել
ԹԵԼ ԱՒԻՒ, 24 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի սահմանապահ զինծառայողը ինքնասպան է եղել Իսրայելից Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի մեկնման հանդիսաւոր արարողութեան ժամանակ: Տեղեկութիւնների
ԹԵԼ ԱՒԻՒ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Իսրայելը պատրաստ է դրամատիկական զիջումներ անելու Պաղեստինեան ինքնավարութեանը, ներառեալ հրաժարուելու որոշ տարածքներից»: Ինչպէս հաղորդում է MIGnews.com-ը, այս մասին BBC-ին տուած հարցազրոյցի
ԲՐԻՒՍԷԼ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրիւսէլում Եւրամիութեան գագաթնաժողովում որոշում է ընդունուել պաշտօնապէս չեղեալ յայտարարել դիւանագիտական պատժամիջոցները Կուբայի նկատմամբ: Այս մասին, ինչպե սհաղորդում է «Ինտերֆաքսը», յայտարարել է ԵՄ արտաքին
ՍԵՈՒԼ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ 2030 թուվականը ատոմակայանները կդառնան էլեկտրաէներգիայի հիմնական աղբիւրներից մէկը: 2030 թուականին ԱԷԿ-ների թիւն աշխարհում կմեծանա 60%-ով: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ֆինմարկետը»,
ՄՈՍԿՈՒԱ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում թալանվել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Կիսլյակի բնակարանը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղեկութիւնների
ՏՈԿԻՈ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տոկիոյի ոստիկանութիւնը ձերբակալել է «Գրինփիսի» երկու տեղացի ակտիւիստների` նրանց կասկածելով կետորսական նավից կէտի մսի գողութեան մէջ, որը բնապահպանական կազմակերպութեան անդամները դիտարկում են
ՍԱՐԱԵՎՈ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բոսնիայի կենտրոնական մասում վթարի է ենթարկուել Բոսնիայում եւ Հերցեգովինայում կայունութեան ապահովման ԵՄ բազմազգ ուժերի ուղղաթիռը: Ինչպէս հաղորդել
ՔԱԲՈՒԼ, 20 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մահապարտ ահաբեկիչը ուրբաթ առաւօտեան Աֆղանստանի հարաւային Գիլմենդի նահանգում գրոհել է ՆԱՏՕ-ական զօրքերի պահակախմբի վրայ: Պայթիւնի հետեւանքով զոհուել է տասը խաղաղ բնակիչ:
ՄՈՍԿՈՒԱ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանն (ԱՀԿ) անդամակցելու մասին Ռուսաստանի հետ համաձայնութիւն կարող է ձեռք բերուել մինչեւ 2008թ. վերջը: Սակայն դրա համար հարկաւոր է լուծել
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը եւ Չինաստանը ստորագրել են տասը տարուայ համար նախատեսուած շրջանակային պայմանագիր էներգետիկայի եւ շրջակայ միջավայրի պաշտպանութեան ոլորտում համագործակցութեան մասին եւ պայմանաւորուել համաձայնագիր
ԳԱԶԱ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Գազայի յատուածում ուժի մէջ է մտել հրադադարը Իսրայելի եւ ՀԱՄԱՍ պաղեստինեան շարժման միջեւ: Ուժային ակցիաների դադարեցման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերուել Եգիպտոսի
ԴԵԼԻ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 40 օր ընդմիջումով երկվորյակի ծննդաբերութեան հազուագիւտ դէպք է գրանցուել Օրիսսա հնդկական նահանգում, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Առաջինի
ՔԱԲՈՒԼ, 19 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի Ղանդահար նահանգում ոչնչացուել են «Թալիբան» շարժման հարիւրաւոր գրոհայիններ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ռոյթեր» գործակալութիւնը, յայտարարել են աֆղանական իշխանութիւնները:
ԲԱՂԴԱԴ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադի հիւսիս-արեւմուտքում` Էլ-Հուրրիա թաղամասում, իրականացուած ահաբեկչական գործողութեան հետեւանքով զոհուել է 63 եւ մարմնական տարբեր աստիճանի վնասուածքներ ստացել 75 մարդ: Այս մասին հաղորդել են
ՎԻԼՆԻՒՍ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիտվայի արտաքին գործերի նախարարութիւնը հերքել է այն հաղորդումները, թէ իբր Վիլնյուսը Վաշինգտոնի հետ բանակցութիւններ է վարում լիտւական տարածքում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանութեան համակարգի
ԼՈՆԴՈՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիան 2007 թուականին աշխարհում առաջին տեղն է գրաւել ըստ սպառազինութիւնների մատակարարման պատուէրների: Այս մասին հաղորդում է The Financial Times թերթը` վկայակոչելով
ՔԱԲՈՒԼ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի հարաւում զոհուել է չորս բրիտանացի զինծառայող: Այս մասին, ինչպէս հաղորդում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանութեան նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչը` չնշելով սակայն
ՎԱՐՇԱՒԱ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը բանակցութիւններ է վարում Լիտվայի հետ նրա տարածքում ՀՀՊ համակարգի տարրեր տեղակայելու հնարաւորութեյան վերաբերեալ, եթէ Լեհաստանի հետ բանակցութիւններն աւարտուեն անյաջողութեամբ: Այս մասին,
ԹԵԼ ԱՒԻՒ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չորեքշաբթի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը մէկօրեայ պաշտօնական այցով կժամանի Յորդանան: Պերեսի այցը Յորդանան կապուած է
ԼՈՆԴՈՆ, 18 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մեծ Բրիտանիայի իշխանութիւնները գրաւի դիմաց ազատել են արմատական իսլամական քարոզիչ Աբու Կատադային: Քարոզիչը համարւում է «Ալ Ղաիդա» ահաբեկչական խմբաւորման առաջնորդ Ուսամա բեն
ՄՈՍԿՈՒԱ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պոդմոսկովիեի ոստիկանութեան աշխատակիցները ձերբակալել են մի խումբ սկինհեդների, որոնք կասկածւում են Մոսկուայի եւ Պոդմոսկովիեի տարածքում ոչ սլավոնական արտաքինով առնուազն 20 մարդու սպանութեան
ԿԱՀԻՐԷ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պաղեստինեան ՀԱՄԱՍ խմբավորումը եւ Իսրայելը հրադադարի համաձայնութիւն են կնքել, որն ուժի մէջ է մտնում հինգշաբթի: Ինչպէս հաղորդում է BBC-ն, այս մասին տեղեկացնում
ԲԵՅՐՈՒԹ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի արեւելքում գտնուող Թաալբայա եւ Սաադնեյիլ բնակավայրերի շրջանում կառավարող մեծամասնութեան եւ ընդդիմութեան կողմնակիցների միջեւ զինուած բախումների հետեւանքով զոհուել է 3 եւ վիրաւորուել
ՔԱԲՈՒԼ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի հարաւում` Կանդագար քաղաքից ոչ հեռու, թալիբ գրոհայինները գրաւել են մի քանի գիւղեր, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Գիւղերի
ՓԱՐԻԶ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիան կրկին կընդգրկուի ՆԱՏՕ-ի ռազմական կառոյցում, որին չի մասնակցում արդէն մօտ 40 տարի, սակայն իր տրամադրության տակ կպահի ազգային բանակը եւ միջուկային
ԼՈՆԴՈՆ, 17 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխարհով մէկ թեժ կէտերում զոհուած լրագրողների յիշատակին յուշարձանը բրիտանական BBC կորպորացիայի կենտրոնական գրասենեակի տանիքին բացել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը:
ԲԵՅՐՈՒԹ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը անսպասելի այցով այսօր ժամանել է Լիբանան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ըստ Ռայսի, այցի նպատակն
ՎԱՏԻԿԱՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վատիկանում մտադիր չեն ճանաչել Կոսովոյի անկախութիւնը: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Վզգլյադ» թերթը` վկայակոչելով «Իտոգի» հանդէսը, յայտարարել է Վատիկանի ներկայացուցիչ կարդինալ Վալտեր
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանի օդային տարածքը կրկին խախտել են ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի երկու ուղղաթիռներ Աֆղանստանում գտնուող ուժերի կազմից: Ինչպէս հաղորդել են
ՊԵԿԻՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի հարաւային շրջաններում հեղեղումների հետեւանքով զոհուել կամ անհետ կորել է 200-ից աւելի մարդ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», տեղեկացրել է ՉԺՀ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կստանայ 2008 թուականի Ազատութեան մեդալը սառը պատերազմի աւարտման մէջ ունեցած աւանդի համար: Բարձր պարգեւը հանդիսաւոր պայմաններում նրան
ՀՌՈՄ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայում յունիսի 15-ի լոյս 16-ի գիշերը սպանուել է «Արժէքների Իտալիա» կուսակցութեան անդամ Ջուզեպպե Բազիլեն, որն զբաղւում էր կոռուպցիայի դէմ պայքարով, հաղորդում է
ԲՐԻՒՍԷԼ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն կանցկացնեն հակաահաբեկչական թեմատիկայով համատեղ զորավարժություններ: Այս մասին, ինչպէս հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, յայտնել է ՌԴ
ԱՄՄԱՆ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի եւ ԱՄՆ-ի միջեւ երկարաժամկէտ ռազմավարական գործընկերութեան համաձայնագրի շուրջ բանակցութիւնները փակուղի են մտել: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Յորդանանի մայրաքաղաք Ամմանում
ՎԱՏԻԿԱՆ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Այսօր ջերմ բարեկամական եւ հոգեւոր մթնոլորտում կայացել է Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հանդիպումը ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հետ:
ԿԻԵՎ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինական տարածքը Ռուսաստանի դէմ չի օգտագործվի: Ինչպէս հաղորդում է «Վզգլյադ» թերթը, այս մասին ֆրանսիական Croix թերթին տուած հարցազրոյցում յայտարարել է Ուկրաինայի նախագահ
ԲՐԻՒՍԷԼ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ն կօգնի Կոսովոյի իշխանութիւններին ստեղծելու անվտանգութեան ինստիտուտներ: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Յաապ դե Հոոպ
ՍԱՆ ՊԱՈՒԼՈՒ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքի թանգարանից զինուած անձինք գողացել են իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի երկու գրավյուրաները եւ բրազիլացի գեղանկարիչներ Լազար Սեգալի եւ
ՓԱՐԻԶ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային հանրութիւնը Աֆղանստանի վերականգնման համար կյատկացնի 21,4 միլիարդ դոլար: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, յայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Բեռնար
ՊԵԿԻՆ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանը եւ Թայվանը ստորագրել են համաձայնագիր, ըստ որի, այսուհետ երկու երկրների միջեւ իրականացուելու են ուղիղ չարտերային չուերթներ:
ԹԵԼ ԱՒԻՒ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելի պաշտպանութեան նախարար Էհուդ Բարաքը յայտարարել է, որ կպաշտպանի խորհրդարանը ցրելու ընդդիմութեան կոչերը, եթէ երկրի վարչապետ Էհուդ Օլմերտը մօտ ժամանակահատուածում հրաժարական
ԿԱՐԱԿԱՍ, 13 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային պարենային եւ էներգետիկական ճգնաժամը վկայում է «զարգացման կապիտալիստական համակարգի տապալման» մասին: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին յայտարարել է Վենեսուելայի նախագահ
ՎԻԵՆՆԱ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԿԺԴՀ-ն ճապոնական արտադրութեան վակուումային պոմպերն օգտագործել է ուրանի հարստացման տեխնոլոգիական գործընթացում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Այդ փաստը պարզել
ՓԱՐԻԶ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի իշխանութիւնները մտադիր են պաշտպանել Ճապոնիայի թեկնածութիւնը ՄԱԿ Անվտանգութեան խորհրդի մշտական անդամների կազմում: Այդ հաշւով Փարիզի հավաստիացումներն
ԿԱՏՄԱՆԴՈՒ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նեպալի գահընկեց միապետ Գյանենդրա Շահը թագաւորական իշխանութեան խորհրդանշանները` թագը եւ գայիսոնը, յանձնել է երկրի կառավարութեանը եւ ընդմիշտ մեկնել Նարայանհիտի պալատից, որը ազգայնացնելուց
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը չորեքշաբթի 251 «կողմ» եւ 166 «դէմ» ձայնով որոշել է յետագայ քննարկման համար նախագահ Ջորջ Բուշի իմպիչմենտի մասին բանաձեւն
ԲԵՌԼԻՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը չի ծրագրում մշտական ռազմաբազաներ տեղակայել Իրաքում: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը ԳԴՀ կանցլեր Անգելա
ՄՈՍԿՈՒԱ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայում ծեծել եւ կողոպտել են բրիտանացի լրագրողի, որը մարզական թղթակից է աշխատում Russia Today հեռուստաալիքում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ԽԱՐՏՈՒՄ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սուդանի մայրաքաղաք Խարտումի օդանավակայանում տեղի ունեցած աւիաաղէտի զոհերի թիւը հասել է 33 մարդու: Աւելի վաղ հաղորդուել էր 28 զոհվածների մասին: Այս մասին
ՄՈՍԿՈՒԱ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պետութիւնը բոլոր միջոցներով պայքարելու է ֆաշիզմի եւ ծայրայեղականութեան դրսեւորումների դէմ: Այս մասին, ինչպէս հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, յայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի
ՍՈՉԻ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոչիում չպարզված սարքի պայթիւնի հետեւանքով զոհուել է մէկ մարդ: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել են քաղաքի ՆԳՎ-ում:
ՆՅՈՒՐՆԲԵՐԳ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կեանքի 79-րդ տարում Նիւրնբերգի կլինիկայում (Գերմանիա) վախճանուել է յայտնի ղրղզ գրող Չինգիզ Այթմատովը: Այթմատովը հիւանդանոց էր տեղափոխուել
ՍԱԼՈՆԻԿ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունաստանում անյայտ անձանց կողմից առեւանգուել է Հիւսիսային Յունաստանի արդիւնաբերողների միութեան նախագահ Ջորջ Միլոնասը: Ինչպէս հաղորդում է Reuters գործակալութիւնը, նա առեւանգուել է յունիսի 9-ի
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յայտնի դեմոկրատ-կոնգրեսական եւ ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Դեննիս Կուսինիչը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստում բանաձեւի նախագիծ է ներկայացրել, որով պահանջւում է իմպիչմենտի ենթարկել
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկուշաբթի ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հրաժեշտի վեցօրյա այցով մեկնում է Եւրոպա: Ինչպէս նշում է բրիտանական «Թայմս»-ը,
ՄՈԳԱԴԻՇՕ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սոմալացի լրագրող Նաստեհ Դահիրը, որ աշխատում էր բրիտանական BBC ռադիոընկերությունում, յունիսի 7-ին սպանուել է Սոմալիի հարաւում` Կիսմայու քաղաքում:
ԲԱՂԴԱԴ, 9 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի իշխանութիւնները մտադիր են սահմանափակել ամերիկացի զինվորականների տեղաշարժման ազատութիւնը: Սահմանափակումներ են նախատեսւում ԱՄՆ-ի զորակազմի երկրում գտնուելը երկարացնելու մասին նոր համաձայնագրով, յունիսի հաղորդում է
ԴԱՔՔԱ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւելի քան 10 հազար մարդ է ձերբակալուել Բանգլադեշում յանցաւորութեան դէմ պայքարի շրջանակում: Ընդդիմադիր քաղաքական կուսակցութիւնների ղեկավարները յայտարարում են, որ ոստիկանութեան ստուգայցերի ընթացքում
ԱՍՏԱՆԱ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամաւորն առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան վերանուանել Նուրսուլթան` ի պատիւ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի: Այս մասին հաղորդում է
ԲԱՂԴԱԴ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում փոխհրաձգության հետեւանքով զոհուել է երեք ամերիկացի զինվոր: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», տեղեկացրել է ԱՄՆ-ի զինուորական հրամանատարութիւնը:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սենատոր Բարաք Օբաման յայտարարել է, որ աւարտուել են դեմոկրատների ներկուսակցական ընտրութիւնները եւ որ ինքը պաշտօնապէս կառաջադրուի ԱՄՆ-ի նախագահի թակնածու:
ԱԲՈՒԴԱԲԻ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուղղաթիռի տեխնիկական աղէտի հետեւանքով զոհուել է Արաբական Միացեալ Էմիրությունների նախագահի եղբայրը` շեյխ Նասեր բեն Զայիդ ալ Նահայիանը:
ՔԱԲՈՒԼ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՆԱՏՕ-ի ուժերին ռեսուրսները չեն բաւարարում Աֆղանստանում թալիբների դէմ հաջողութեամբ գործողութիւններ իրականացնելու համար: Այս մասին, ինչպէս հաղորդում է BBC-ն, յայտարարել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի
ԿԱՐԱԿԱՍ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վենեսուելայում երկուշաբթի անյայտ անձի կողմից սպանուել է ազդեցիկ Reporte Diaro de la Econompa տնտեսական թերթի տնօրէնի տեղակալ Ֆոուլդ Խերտեսը:
ՀՌՈՄ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը աշխարհի առաջնորդներին կոչ է անում շտապ միջոցներ ձեռնարկել պարենի գների աճը սանձելու ուղղութեամբ: Այս մասին հաղորդում
ՊԵԿԻՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի հարաւ-արեւմուտքում` Սիչուան նահանգում աւերիչ երկրաշարժի զոհ են դարձել 69 հազար 107 մարդ: Այսպիսին են չինական իշխանութիւնների վերջին տուեալները, հաղորդում է Xinhua
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Պակիստանը դիմել է ՄԱԿ` երկրի նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի սպանութեան հետաքննութիւն իրականացնելու պաշտօնական խնդրանքով, հաղորդում է Reuters գործակալութիւնը:
ՓԱՐԻԶ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայում դպրոցական աւտոբուսի հետ գնացքի բախման հետեւանքով 5 երեխայ է զոհուել, եւս 12-ը` վիրաւորուել են, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ները:
ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքում անյայտ անձինք հրկիզել են սինագոգը: Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` վկայակոչելով
ԿԱՆԲԵՐԱ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աուստրալիան իր առաքելութիւնն Իրաքում յայտարարել է աւարտուած: Զինվորականները կսկսեն տուն վերադառնալ մօտակայ օրերը, հաղորդում է BBC-ն: Հինգ
ՄՈՍԿՈՒԱ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անցած գիշեր Մոսկուայում սպանուել է Իսրայելի քաղաքացի Յաել Անդտինովը, հաղորդում է «Վզգլյադ» թերթը: Ըստ հետաքննութեան վարկածի, երկու
ԻՍԼԱՄԱԲԱԴ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երկուշաբթի մահապարտ ահաբեկիչը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում աւտոմեքենան պայթեցրել է Դանիայի դեսպանատան մօտ: Պայթիւնի հետեւանքով աւերուել է շէնքի մի մասը, 8 մարդ զոհուել
ՓԱՐԻԶ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փարիզում 71 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի մոդելագործ Իվ Սեն-Լորանը: Իր կարիերան նորաձեւութիւնների «Քրիստիան Դիոր» տանը ալժիրեան
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անցած տարի 115 ամերիկացի զինծառայող է ինքնասպան եղել: Այս մասին, ինչպէս հաղորդում է BBC-ն, հաղորդել է ԱՄՆ-ի բանակի հրամանատարութիւնը:
ՆԱՅՐՈԲԻ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քենիայում սպանուել է Նոր Զելանդիայից ֆոտոլրագրող: Լրագրողի մարմինը գանգուղեղի ծանր վնասուածքներով հինգշաբթի յայտնաբերուել է կեղտաջրերի առվում` Նայրոբիի ճանապարհներից մէկի մօտ:
ՊԱՆԱՄԱ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուղղաթիռի աղէտի հետեւանքով Պանամայի մայրաքաղաքում զոհուել է Չիլիի ոստիկանութեան պետ գեներալ Ալեխանդրո Բերնալեսը: Այս մասին հաղորդել է Պանամայում Չիլիի դեսպանութիւնը:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային բանկը պարենային ճգնաժամի դէմ պայքարի համար յատկացնում է 1,2 մլրդ. դոլար: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը», յայտարարել է կազմակերպութեան
ԱՍՏԱՆԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղազախստանը անհրաժեշտութեան դէպքում կարող է ալիւրի արտահանման արգելք մտցնել: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», յայտարարել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը:
ՄՈՍԿՈՒԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոնղոլիայի կառավարութիւնը դրական որոշում է ընդունել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքի մասին: Այս մասին յայտարարել է Մոնղոլիայի վարչապետ
ՄՈՍԿՈՒԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՌԴ Դաշնութեան խորհրդի խօսնակ Սերգեյ Միրոնովը կարծում է, որ «քրէական պատժաժամկէտի առումով հարկաւոր է կոռուպցիոներներին հաւասարեցնել պետական դավաճանների հետ», ինչպէս նաեւ սահմանել
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմմի Քարտերը հրապարակավ յայտարարել է Իսրայելի ունեցած միջուկային զինանոցի մասին: Նրա տուեալներով, հրեական պետութեան տրամադրության տակ է գտնւում առնուազն
ՕՏՏԱՎԱ, 27 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հրաժարական է տուել Կանադայի ԱԳՆ ղեկավար Մաքսիմ Բեռնիեն, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը: Հրաժարականը յաջորդել է երկրի ֆրանսալեզու
ՊԵԿԻՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 12-ին Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը հասել է 65 հազար 80 մարդու: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալութիւնը` վկայակոչելով
ԱԴԴԻՍ-ԱԲԵԲԱ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եթովպիայի նախկին առաջնորդ Մենգիստու Հայլե Մարիամը ցեղասպանութեան մեղադրանքով հեռակայ կարգով դատապարտուել է մահապատժի: Նման դատավճիռ է կայացուել նախկին վարչակարգի եւս 18 գործիչների
ԲԵՅՐՈՒԹ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի խորհրդարանը մայիսի 25-ին պետութեան ղեկավար է ընտրել երկրի զինուած ուժերի հրամանատար գեներալ Միշել Սուլեյմանին: Լիբանանի նախագահի պաշտօնը 2007թ. նոյեմբերից թափուր էր
ԹԵԼ ԱՒԻՒ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելական ոստիկանութիւնը երկրորդ անգամ է հարցաքննել Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտին կոռուպցիայի վերաբերեալ գործի հետաքննութեան շրջանակում: Դատախազութիւնը Օլմերտին
ՄՈՍԿՈՒԱ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի բնակչութեան թուաքանակը ապրիլի 1-ի դրութեամբ կազմում է 141,9 մլն մարդ: Այս մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը` վկայակոչելով «Ռոսստատի» տուեալները:
ՊԵԿԻՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Երկու երկրները ենթադրում են, որ հակահրթիռային պաշտպանութեան գլոբալ համակարգի ստեղծումը, ներառեալ աշխարհի որոշակի տարածաշրջաններում նրա տեղակայումը, ինչպէս նաեւ քայլերն այդ ուղղութեամբ, չեն
ԿԻԵՎ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ուկրաինայի իշխանութիւնները յայտարարել են սպառազինութիւնների համաշխարհային շուկայում սեփական արտադրութեան տանկեր վաճառելու երկրի պատրաստակամութեան մասին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ: «Տանկեր
ՊԵԿԻՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի հարաւ-արեւմուտքում ուժեղ երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիւը հասել է 55239 մարդու: Այս մասին Պեկինում մամլոյ ասուլիսի ժամանակ
ՊԵԿԻՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտօնական այցով ժամանել է Չինաստան: Ռուսական պետութեան ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի Շոուդու օդանավակայանում:
ԲԱՂԴԱԴ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բաղդադի արեւելյան յատուածում ամերիկացի զինծառայողը սպանել է տեղի հեռուստաընկերութեան օպերատորին: Այս մասին հաղորդել է իրաքեան «Ասուաթ Իրաք» գործակալութիւնը` վկայակոչելով Իրաքի Ի պաշտպանութիւն լրագրողների
ՊԵԿԻՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիւը գերազանցել է 51 հազարը, հաղորդում է BBC_ին: Ըստ չինական իշխանութիւնների
ԱՍՏԱՆԱ, 22 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Ղազախստան, որը նրա առաջին ուղեւորությունն է արտասահման նախագահի պաշտօնում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԹԵԼ ԱՒԻՒ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը պաշտօնապէս յայտարարել է Սիրիայի հետ խաղաղ բանակցութիւնների վերսկսման մասին, որ ընդհատուել էին գրեթէ ութ տարի առաջ, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը:
ՊԵԿԻՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանի հարաւ-արեւմտյան Սիչուան նահանգում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիւը կազմել է 41 հազար 353 մարդ, 32 հազար մարդ համարւում է անհետ կորած:
ԴՈՀԱ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քաթարի մայրաքաղաք Դոհայում չորեքշաբթի պաշտօնապէս յայտարարուել է Լիբանանի կառավարող կոալիցիայի եւ ընդդիմութեան միջեւ ներքաղաքական ճգնաժամի կարգաւորման վերաբերեալ համաձայնագրի ստորագրման մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
ԿԻԵՎ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 16-ին Ուկրաինան պաշտօնապէս դարձաւ Առեւտրի համաշխարհային կազմակերպութեան լիիրաւ անդամ: Այսպիսով, նա առաջ անցաւ Ռուսաստանից, որի համար առայժմ չլուծուած հարց է մնում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի նախկին վարչապետ, ներկայումս փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը կդառնայ «Գազպրոմի» տնօրէնների խորհրդի նախագահը: Դա տեղի կունենայ այս տարուայ յունիսի 27-ին բաժնետէրերի տարեկան ժողովում:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի իշխանութիւնները տնտեսական պատժամիջոցներ են սահմանել բելոռուսական եւս երեք ընկերութիւնների դէմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ֆիննախարարութեան յայտարարութեյան համաձայն,
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մայիսի 15-ին 227 «կողմ» եւ 196 «դէմ» ձայնով հաստատել է Իրաքի պատերազմի ֆինանսաւորման բիւջէտային օրինագծի ուղղումը, որով պահանջւում
ԲԵՅՐՈՒԹ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի կառավարող արեւմտամետ կոալիցիան եւ ընդդիմությունը պայմանաւորուել են Արաբական պետութիւնների լիգայի միջնորդութեան պայմաններում սկսել հաշտեցման երկխօսութիւն: Այս մասին, ինչպէս տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, հաղորդել
ՀՌՈՄ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի խորհրդարանի Սենատը մայիսի 15-ին քուէարկութեամբ վստահութիւն է յայտնել Սիլվիո Բերլուսկոնիի նոր կառավարութեանը: Կառավարութեանը վստահութեան քվե է տուել 173 սենատոր, դէմ է
ՊԵԿԻՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանում աւերիչ երկրաշարժի զոհերի թիւը կարող է գերազանցել 50 հազարը, հաղորդում է «Սինխուա» գործակալութիւնը: Աւելի վաղ Չինաստանի
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օկլահոմայի համալսարանի առաջին կուրսի ուսանող 19-ամեայ Ջոն Թայլեր Համմոնսը դարձել է Օկլահոմայի Մասկոգի ոչ մեծ քաղաքի քաղաքապետ: Քաղաքի բնակչութիւնը կազմում է ընդամէնը
ԲԵՌՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ալ Ղաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպութիւնը ահաբեկչական գործողութիւններ է ծրագրում Եւրօ-2008-ի` ֆուտբոլի Եւրոպայի առաջնութեան ընթացքում: Շվեյցարիայում եւ Աուստրիայում, որտեղ անցկացուելու է Եւրօ-2008-ը, ահաբեկություններ իրականացնելու
ԲԵՅՐՈՒԹ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբանանի կառավարութիւնը պաշտօնապէս չեղեալ է յայտարարել «Հզբոլլահ»-ի դէմ ձեռնարկուած միջոցները, որոնք կատաղի զինուած բախումների պատճառ էին դարձել կառավարող կոալիցիայի կողմնակիցների եւ այդ
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայիս համաշխարհային պարենային ճգնաժամը կարող է շարունակուել եւս մի քանի տարի: Նախօրէին այսպիսի նախազգուշացմամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովում լսումների ժամանակ
ՎԱՐՇԱՒԱ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀՊ հարցում ամերիկեան առաջարկները Վարշաւային առայժմ ձեռք չեն տալիս: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
ՔԱԲՈՒԼ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աֆղանստանի հարաւում` Գիլմենդի նահանգում զինուած, բախումների ժամանակ ոչնչացուել են «Թալիբան» շարժման 150 գրոհայիններ: Այս մասին հաղորդել է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը վկայակոչելով` նահանգապետ Ղուլաբ Մանգալին:
ԲԵՅՐՈՒԹ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեքշաբթի Լիբանանի հիւսիսում հեռարձակումը դադարեցրել են երեք ընդդիմադիր հեռուստաալիքներ, հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը` վկայակոչելով լիբանանեան «Ալ-Մանար» հեռուստաալիքը: Նշւում
ԹԵԼ ԱՒԻՒ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսրայելը հնարաւոր ամէն բան կանի, որպէսզի «ուշ թէ շուտ համաձայնութեան հասնի Լիբանանի հետ»: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտարարել
ՊԵԿԻՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Չինաստանում երկրաշարժի զոհերի թիւը հասել է 11 հազար 921 մարդու, հաղորդում է Xinhua գործակալութիւնը: Աւելի վաղ Չինաստանի
ԿԻԵՎ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կիեւում ընտրական շտաբների մեծ մասը քաղաքապետի նախընտրական արշաւի ընթացքում ձեռնամուխ են եղել ընտրողների ձայների գնման: Մէկ ձայնի արժէքը հասնում է մինչեւ
ԲՐԻՒՍԷԼ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրայանձնաժողովը բացառել է «Նաբուկո» գազատարին Ռուսաստանի միանալու հնարաւորութիւնը: ԵՄ ներկայացուցիչները ընդգծել են, որ Եւրոպան ձգտելու է էներգառեսուրսների աղբիւրների դիվերսիֆիկացման, հաղորդում է «Ֆրանսպրեսը»:
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Ջորջ Բուշը յայտարարել է, որ առաջիկայ նախագահական ընտրութիւններից յետոյ իր աթոռը Սպիտակ տանը կզբաղեցնի հանրապետական Ջոն Մակքեյնը, հաղորդում են
ՆԱՅՊԻԴՈ, 6 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աւելի քան 30 հազար մարդ Մյանմայում դարձել է «Նարգիս» արեւադարձային ցիկլոնի զոհ: Այս մասին յայտնել է երկրի ԱԳՆ ղեկավար Նիան Վինը:
ՓԱՐԻԶ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նիկոլա Սարկոզիի ժողովրդականությունը նուազել է ամենացածր մակարդակի Ֆրանսիայի նախագահ իր ընտրվելուց մէկ տարի անց: Այս մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման տուեալները,