«Նոյեան Տապան» շաբաթաթերթ

Անգլերէն տարբերակ

«Նոյեան տապան» լրատուական միաւորման կարեւորագոյն կառոյցներից մէկը 1993թ. հիմնադրած «Նոյեան տապան» շաբաթաթերթն է, որը սկզբնապէս լոյս էր տեսնում միայն անգլերէն լեզուով ("The Noyan Tapan Highlights"), հիմնականում Հայաստանում գործող միջազգային կազմակերպութիւնների աշխատակիցների, դիւանագէտների, Հայաստան ժամանած զբօսաշրջիկների եւ գործարարների համար: Անցած տարիների ընթացքում թերթը ամրապնդեց իր դիրքերը լրատուական շուկայում. արդիւնքում աւելացաւ թէ' թերթի էջերի քանակը, թէ' տպաքանակը եւ թէ' գովազդի տարածքը: Թերթն այժմ ունի իր մշտական բաժանորդների ցանկը, որը շարունակում է աւելանալ ինչպէս Հայաստանում, այնպէս էլ արտասահմանում: Թերթի էլեկտրօնային տարբերակին էն բաժանորդագրուած աշխարհի տարբեր երկրներում բնակուող ինչպէս մեր հայրենակիցները, այնպէս էլ արտասահմանցիներ: Թերթի ազատ վաճառքի ցուցանիշները նոյնպէս վկայում էն այն մասին, որ այն մեծ պահանջարկ ունի նաեւ Հայաստանի կարճաժամկէտ հիւրերի համար: 
 
Ֆրանսերէն տարբերակ
Ընթերցողներից ստացուած առաջարկներին ընդառաջ 2007 թուականից «Նոյեան տապան» ընկերութիւնը սկսեց լոյս ընծայել շաբաթաթերթի նաեւ ֆրանսերէն տարբերակը ("The Noyan Tapan" Essential"), որը նոյնպէս յաջող սպառում է գտնում եւ նոյնպէս համարւում է յաջողուած ձեռնարկ: 
 
Հայերէն տարբերակ
2007 թուականից Համաշխարհային հայկական կոնգրէսի աջակցութեամբ սկիզբ դրուեց նաեւ «Նոյեան տապան» շաբաթաթերթի հայերէն տարբերակի լոյս ընծայմանը: Նախատեսուածին համաձայն, հայերէն շաբաթաթերթը հիմնականում բաժանորդագրութեան եղանակով տարածւում է ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանի տարածքում. ամիս առ ամիս հասնելով անգամ ամենահեռաւոր գիւղերի իւրաքանչիւր տունը: Թերթում զետեղւում է ոչ միայն համահանրապետական նշանակութեան լրատուութիւն, այլեւ լրատուութիւն Հայաստանի իւրաքանչիւր մարզի, ինչպէս նաեւ աշխարհասփիւռ հայութեան մասին: Թերթի բաժանորդագրութեան ծաւալների, ինչպէս նաեւ ազատ վաճառքի ծաւալների աճը թոյլ էն տալիս եզրակացնել, որ թերթը իր հաստատուն տեղը կը գտնի հայաստանեան մամուլի միջոցների շարքում: Ընտանիքի իւրաքանչիւր անդամի համար յատուկ նախատեսուած բազմապիսի խորագրերի շնորհիւ թերթը, ինչպէս վկայում էն իրենք` ընթերցողները, դառնում է սպասուած ամէն մի ընտանիքում: Ազգային արժէքների, հայ մշակոյթի եւ պատմութեան հարուստ ժառանգութիւնը հատիկ առ հատիկ հաւաքելով` թերթի խմբագրակազմը ջանում է ներկայացնել ինչպէս այսօրուայ Հայաստանը եւ հայկական սփիւռքն իր նուաճումներով եւ դժուարութիւններով, այնպէս էլ վեր հանել հայ ազգի կարեւորագոյն խնդիրները, հնարաւորութիւն տալով հայ մտաւորականներին` փորձագէտներին, պատմաբաններին, գրող-հրապարակախօսներին հանրութեան հետ կիսուել իրենց մտորումներով: 
 
Այսօր Հհ-ում տպագիր մամուլի վիճակը բացառապէս նոյնն է, ինչ երկրում գոյութիւն ունեցող տնտեսական, արդիւնաբերական, մշակութային եւ այլ ոլորտներինը: Ամէն ինչ կենտրոնացուած է մայրաքաղաք Երեւանում: Թերթերը գրւում էն հիմնականում երեւանցիների մասին ու երեւանցիների համար: ոյութիւն ունեցող տասը մարզերում գրեթէ թերթ չէն կարդում: Հայաստանի մօտ 1000 գիւղերից եւ ոչ մէկում թերթի կրպակներ չկան: Մէկական կրպակներ կան միայն նախկին Խսհմ-ի 37 շրջկենտրոններում, որտեղ վաճառւում էն 5-10 օրինակ թերթեր: յուղերում բացարձակ ինֆորմացիայի սով է: Շատ տեղերում ցուցադրւում է միայն Հ1 հեռուստաալիքը: յուղական ժողովուրդն անտեղեակ է երկրի անցուդարձից ու գրեթէ մոռացուած: Այս իրավիճակում «Նոյեան տապան» գործակալութիւնը նախաձեռնեց տպագրել «Նոյեան տապան» շաբաթաթերթի իր բնոյթով նոր` հայերէն տարբերակը, որի նորամուծութիւնը կայանում է նրանում, որ 16 էջանոց թերթի 8 էջերը համահանրապետական էն, իսկ մնացած 8 էջերը` նուիրուած էն իւրքանչիւր մարզի եւ պարունակում էն նորութիւններ եւ լուսանկարներ տուեալ մարզի եւ դրա գուղերի մասին: Թուով 10 այդպիսի թերթերը կոչւում էն «Նոյեան տապան-սիւնիք», «Նոյեան տապան-տաւուշ» եւ այլն: 
 
Որ՞ն է «Նոյեան Տապան» շաբաթաթերթի անհրաժեշտութիւնը 
 
Վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ Հհ-ի մօտ 1000 գիւղեր վերջապէս թերթ էն ստանում եւ տեղեկացւում երկրում եւ իրենց մարզում/գիւղում տեղի ունեցող իրադարձութիւններին: Իրենց մարզի մասին պատմող էջերից տեղեկանում էն սեփական մարզի խնդիրներին, հնարաւորութիւն էն ստանում իրենց պրոբլեմների մասին թերթի միջոցով տեղեկացնել երկրի իշխանութիւններին: Թերթի խմբագրակազմը յուսով է, որ այդպիսով կը թօթափուի լքուած ու մոռացուած լինելու բարդոյթը: Երկրի կառավարութեան համապատասխան օղակները կը տեղեկանան հեռաւոր գիւղերում իրենց ոլորտի հիմնախնդիրներին եւ մարդիկ կհամոզուէն, որ իրենց ձայնը, բողոքը հասնում է «վերեւներին»: Թերթի գործունէութիւնը բարոյահոգեբանական մեծ ազդակ կը լինի եւ հանրութեանը կը հանի ակտիւ ապրելակերպի, յանուն իր ընտանիքի, գիւղի, մարզի բարգաւաճման: 
 
Ցաւօք, 2007 թ.-ի վերջում Համաշխարհային հայկական կոնգրէսը անսպասելիօրէն դադարեցրեց թերթի հայերէն տարբերակի նախատեսուած ֆինանսաւորումը, որից յետոյ սեփական ուժերով «Նոյեան տապանը» հրատարակեց թերթը մինչեւ 2008 օգոստոս:
 
Չնայած հայերէն տարբերակի վերջին հրապարակումից յետոյ բաւականին ժամանակ է անցել, խմբագրութիւնը շարունակում է հանրապետութեան մարզերից նամակներ ու թերթը վերահրատակելու ցանկութիւններ ստանալ:
 
Մենք յուսով ենք, որ Հայաստանում ու Սփիւռքում կգտնուէն գործարարներ եւ քաղաքական գործիչներ, որոնց կը հետաքրքրի մեր այս նախագիծը:
 
Շաբաթաթերթի համարները կարող էք ընթերցել այստեղ