Գովազդային գործակալութիւն

«Նոյեան տապան» լրատուական-վերլուծական կենտրոնի գովազդային գործակալութիւնը Հայաստանում առաւել արդիւնաւէտ գործող գովազդային գործակալութիւններից մէկն է:

Գործակալութեան գործունէութիւնը ներառում է գովազդի ոլորտն ամբողջութեամբ: Գործակալութիւնը մշակում եւ զետեղում է գովազդներ ինչպէս «Նոյեան Տապան» լրատուական կենտրոնի, այնպէս էլ հանրապետական եւ արտասահմանեան տպագիր, ռադիօ, հեռուստատեսային եւ էլեկտրօնային լրատուամիջոցներում, զբաղւում է մարքեթինգային հետազօտութիւններով, հասարակական կարծիքի ձեւաւորմամբ (PR), իմիջային գովազդով, մշակում է լիարժէք գովազդային արշաւներ: «Նոյեան տապան» գովազդային գործակալութեան ծառայութիւններից օգտուել եւ օգտւում էն Հայաստանում գործող խոշոր եւ հեղինակաւոր բազմաթիւ կազմակերպութիւններ: «Նոյեան տապան» գովազդային գործակալութիւնը պատրաստում է.
1. Տպագիր գովազգ
 
•գովազդային յօդուածներ
 
•գովազդ, գրաֆիկայի, լուսանկարների, կոլաժների օգտագործմամբ, 
 
•գովազդային յայտարարութիւններ
 
•ֆոտոգովազդ 
 
2. Աուդիոհոլովակներ
 
3. Հեռուստահոլովակներ
 
4. Էլեկտրօնային գովազդ` գովազդ Ինտերնետում
 
5.Գովազդային հրատարակչա-տպագրական արտադրանք պաստառներ, բուկլետներ, պրոսպեկտներ, այցեքարտեր, եւ այլն
 
Բացի այդ, «Նոյեան տապան»-ը կատարում է հետեւեալ գովազդային ծառայութիւնները. 
 
•կատարում է շուկայի հետազօտութիւն եւ վերլուծութիւն,
 
•մշակում է շուկայում առաջընթացի յստակ ռազմավարութիւն 
 
•մշակում եւ անցկացնում է լիարժէք գովազդարշաւներ, 
 
•իրականացնում է PR լայնածաւալ արշաւներ` լրիւ ծաւալով ներկայացնում էն գովազդուող արտադրանքը եւ ծառայութիւնները ինչպէս տեղական, այնպէս էլ համաշխարհային շուկայում,
 
•կատարում է գովազդուող ֆիրմայի իմիջի ձեւաւորման եւ ամրապնդման հետ կապուած աշխատանքներ
 
•պատրաստում կամ նորացնում է գովազդուող ընկերութեան եւ արդադրատեսակները ներկայացնող վեբ կայքը
 
 
Զուգակցուած գովազդ
 
«Նոյեան տապանը»` ունենալով 8 սեփական մեդիայ կառոյց, այդ թւում նաեւ տպարան, հեռուստաստուդիայ եւ գովազդային գործակալութիւն, եւ համագործակցելով հայաստանեան, տարածաշրջանային, սփիւռքահայ եւ արտերկրի բազմաթիւ զանգուածային (տպագիր, ռադիօհեռուստատեսային եւ էլեկտրօնային) լրատուամիջոցների հետ, որոնց հետ ունի արտօնեալ պայմաններով գովազդ տեղադրելու համապատասխան պայմանագրեր, գովազդային արշաւները կազմելիս եւ իրականացնելիս չունի գովազդի տեղադրման հատ կապուած որեւէ սահմանափակում. գովազդը կարող է տեղադրուել ինչպէս հայաստանեան, այնպէս էլ արտասահմանեան լրատուամիջոցներում:
Ընտրութիւնը կատարւում է, ելնելով բացառապէս այն բանից, թէ ինչ խնդիր է հետապնդում գովազդատուն եւ ինչպէս հասնել գովազդի առաւել էֆեկտիւութեանը: Ուսումնասիրութիւնները ցոյց էն տուել, որ ամենաարդիւնաւէտ գովազդը զուգակցուած` կոմպլեքս իրականացուող գովազդն է: Այսինքն գովազդը միաժամանակ տպագիր մամուլում եւ հեռուստատեսութեամբ (իսկ շատ աւելի լաւ է` նաեւ Ինտերնետում): Միայն կոմպլեքս գովազդն է օգնում վաճառքն աւելացնել 2-2,5 անգամ:
ովազդային արշաւների մշակման, պատրաստման եւ այլ գովազդային ծառայուծիւնների գները նշանակւում էն իւրաքանչիւր պատուարի համար առանձին` ելնելով աշխատանքի ծաւալից եւ գովազդային արտադրանքի իւրայատկութիւններից` պարզ, թէ բարդ գովազդ է պատուիրուած, եւ գովազդային արտադրանքի այլ չափանիշներից: 
Գովազդատուի ներկայացրած խնդիրներին ծանօթանալուց յետոյ «Նոյեան տապան»-ի մասնագէտները կազմում էն գովազդային արշաւի նախնական նախագիծ, որը ներառում է դրա իրականացմանն ուղղուած բոլոր հիմնական գաղափարները: Անհրաժեշտութեան դէպքում նախագծում կարող է արտացոլուած լինել մարքետինգային աշխատանքների, սոցիոլոգիական հարցումների ծրագիրը:ովազդարշաւի վերջնական ծրագրի եւ արժէքի քննարկումից եւ գովազդատուի հաստատումից յետոյ «Նոյեան տապան»ը սկսում է իրականացման հետ կապուած աշխատանքները` գովազդի դիզայնը, պատրաստման հետ կապուած այլ փուլերը, տեղադրումը եւ այլն: 
 
Մենք կարող ենք զետեղել Ձեր գովազդը.
 
•«Նոյեան տապան»-ի սեփական մեդիայ կառոյցներում
•հայաստանեան լրատուամիջոցներում
•արտասահմանեան լրատուամիջոցներում