Լրատուական գործակալութիւն

 

«Նոյեան Տապան» լրատուական-վերլուծական կենտրոնը հիմնադրուել է 1991թ-ին որպէս անկախ լրատուամիջոց: Մինչ օրս այն շարունակում է հաւատարիմ մնալ իր միակ սկզբունքին` լինել անկախ, անաչառ եւ արհեստավարժ: 20 տարի շարունակ լրատուական կենտրոնը գործում է Հայաստանի եւ աւելի քան 35 երկրների լրատուական շուկաներում, պատրաստում եւ առաքում է լուրեր Հայաստանում, տարածաշրջանում եւ աշխարհում կատարուող կարեւորագոյն իրադարձութիւնների մասին, ինչպէս նաեւ վերլուծական յօդուածներ: 

Սկսած 1997 թուականից առ այսօր Կենտրոնը պատրաստում է նաեւ ֆոտո- եւ տեսաարտադրանք. ռեպորտաժներ, հաղորդումներ եւ այլն: 

 

2000 թուականին «Նոյեան տապան»-ն արժանացել է միջազգային BID որակի ոսկէ մրցանակի: 

 

«Նոյեան տապան» լրատուական-վերլուծական կենտրոնի լրատուական արտադրանքն իր մէջ ներառում է. 

ամենօրեայ լրատուութիւն` «հայաստան», «տարածաշրջան», «սփիւռք», «աշխարհ» ժապաւէններ, «յօդուածաներ եւ վերլուծութիւններ» ժապաւէն, մամուլի մոնիթորինգ: 

Ամենօրեայ օպերատիւ լրատուութիւն. 

Ժապաւէնը թողարկւում է երեք լեզուներով (հայերէն, անգլերէն, ռուսերէն): Լրատուութիւնն անդրադառնում է հասարակական-քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, սպորտային կեանքում տեղի ունեցող կարեւորագոյն իրադարձութիւններին: Ժապաւէնները տարածւում էն Հայաստանում եւ երեք տասնեակից աւելի երկրներում:

 

«Յօդուածաներ, վերլուծութիւններ» ժապաւէն. 

Վերլուծական յօդուածները պատրաստւում էն ինչպէս անհատական պատուերով, այնպէս էլ բաժանորդագրուած անհատների եւ կազմակերպութիւնների համար: Տրամադրւում էն հայերէն, ռուսերէն կամ անգլերէն լեզուներով:

Տպագիր մամուլի, ռադիօյի եւ հեռուստատեսութեան մոնիթորինգ 

Մոնիթորինգը անցկացւում է ինչպէս անհատական պատուերով, այնպէս էլ բաժանորդագրուած անհատների եւ կազմակերպութիւնների համար: Կատարւում է նաեւ մոնիթորինգ պատուիրատուին հետաքրքրող թեմայի վերաբերեալ: 

 

Դեռեւս 1995 թուականից «Նոյեան տապանի» տեքստային եւ ֆոտոլրատուութիւնը, իսկ 1998 թ-ից նաեւ տեսալրատուութիւնը հասանելի էր Ինտերնետ-օգտուողների համար եւ 1999 թուականին Հայաստանում անցկացուած վեբ-սայթերի առաջին` «Սարդ-99», մրցոյթում «Նոյեան տապան»-ը շահեց առաջին մրցանակ ամենահարուստ բովանդակութեամբ հայաստանեան ինտերնետ-էջի համար: «Նոյեան տապանե-ի լրատուական ինտերնետ-էջը մինչ այժմ համարւում է ամենաընթերցուողներից մէկը եւ առաջին հերթին ամբողջ աշխարհով սփռուած հայերի համար:

«Հայերն Աշխարհումէ էլեկտրօնային տեղեկագիր. 

Իր մէջ ներառում է ամենօրեայ լուրեր սփիւռքի հայ համայնքներում կատարուող մշակութային, համայնքային եւ այլ իրադարձութիւնների վերաբերեալ, ինչպէս նաեւ սփիւռքահայութեան մասին: Տեղեկագիրը պատրաստւում է հայերէն, անգլերէն եւ ռուսերէն լեզուներով եւ տարածւում է անվճար: Ծրագիրը գործում է հովանաւորների եւ դոնոր կազմակերպութիւնների ֆինանսական միջոցներով: