Նոյեմբերի 29-ին Կ.Պոլսում վախճանվել է Նահապետ Ռուսինյանը


29-11-0000   |   |  

1876 թվականի նոյեմբերի 29-ին Կ.Պոլսում վախճանվել է բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը: Նա ծնվել է Կեսարիա գավառի Էվքերե գյուղում, սովորել է Կեսարիայում, այնուհետեւ ` Կ.Պոլսում: 1844-51 թթ. շարունակել է ուսումը Փարիզի Սորբոնի համալսարանում` ստանալով բժշկագիտության դոկտորի աստիճան: 1851թ. վերադառնալով Պոլիս` Ռուսինյանը ծավալել է մանկավարժական, ազգային-հասարակական լայն գործունեություն` մեծ մասնակցություն բերելով արեւմտահայոց Ազգային Սահմանադրության մշակման ու հաստատման աշխատանքներին: Ռուսինյանի «Կիլիկիա» բանաստեղծությունը, գրված 1860թ., հաստատուն տեղ ունի մեր ժողովրդի հիշողության մեջ, շնորհիվ հայրենասիրական ոգու եւ անկեղծ ներշնչանքի ( դարձել է երգ, երաժշտությունը` Գաբրիել Երանյանի):





Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից