Կբացվի “Այրում Ֆրութս” մրգի և հատապտուղների վերամշակման գործարանը
03-10-2014 13:00:00 | Տավուշի մարզ | Այցելություն
Օքսֆամի հայաստանյան գրասենյակը, իր գործընկերների` “Բի Էս ՍԻ” Բիզնեսի Աջակցման Կենտրոնի, “Նոր Հորիզոն” վարկային կազմակերպության, Orange Հիմնադրամի, Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի, G2IA և CARE կազմակերպությունների հետ համատեղ, սիրով հրավիրում է մասնակցելու “Այրում Ֆրութս” մրգի և հատապտուղների վերամշակման գործարանի բացման հանդիսավոր արարողությանը, որը տեղի կունենա 2014թ.-ի հոկտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին` Տավուշի մարզ, Այրում համայնք, Շահումյան 1/2 հասցեում: Բացմանը կնախորդի մամլո ասուլիս:
Գործարանը կապահովի ավելի քան 60 աշխատատեղ հատկապես համայնքի կանանց համար, ինչպես նաև կայուն մթերման շուկա Այրում համայնքին հարակից 10 գյուղերի ավելի քան 2000 բնակչի համար: Գործարանում պլանավորվում է վերամշակել տարեկան մինչև 500 տոննա միրգ և հատապտուղ (ջեմեր, մուրաբաներ, կոմպոտներ):
“Այրում Ֆրութս” մրգի և հատապտուղների վերամշակման գործարանի բացմանը ակնկալում ենք ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, Գյուղատնտեսության և Տարածքային կառավարման նախարարությունների, մարզային և տեղական կառավարման մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
Լրատվամիջոցների համար կապահովվի տրանսպորտային փոխադրում Երևանից Այրում և դեպի Երևան:
Խնդրվում է հաստատել լրատվամիջոցի մասնակցությունը մինչև հոկտեմբերի 2-ը, 17:00 էլ.փոստով khovhannisyan@oxfam.org.uk կամ հեռ. (091) 20 34 51: Դիմել Օքսֆամի հասարակայնության հետ կապերի և քարոզարշավների պատասխանատու Քրիստինե Հովհաննիսյանին: