Կկայանա «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը


Կկայանա «Տարվա լավագույն հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունը

  • 05-10-2014 16:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 
Հոկտեմբերի 5-ին,ժամը 16:00-ին, Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում«Համազգայինվստահություն»  խորհրդի կողմից կազմակերպվում է «Տարվա  լավագույն  հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014» ամենամյա  ազգային  մրցանակաբաշխությունը:
 «Համազգային վստահություն»  խորհուրդը այս տարի առաջին անգամ համաժողովրդական հարցումների արդյունքներով կհրապարակի «Տարվա մարդ» անվանակարգում լավագույն հանրային գործչի անունը: Համազգային հարցումների արդյունքներով ժողովրդի վստահությանն է արժանացել և «Տարվա մարդ»  ճանաչվել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը: 
  Ինչպես նաև կհրապարակվեն, թե ովքեր են Տարվա լավագույն քաղաքապետը, Վարչական շրջանի տարվա լավագույն ղեկավարը,Համայնքի տարվա լավագույն ղեկավարըև այլն:  
Միջոցառման նպատակն է ներկայացնել և խրախուսել  տնտեսության և հանրային ծառայության ոլորտներում լավագույնի կոչմանն արժանացած լավագույն հանրային ծառայողներին ու կազմակերպություններին: 
Ավելի քան 40 անվանակարգերում կխրախուսվեն ողջ տարվա ընթացքում իրենց աշխատանքային ձեռքբերումներով, կորպորատիվ պատասխանատվությամբ արժանավոր ընկերություններն ու հանրային ծառայողները: 
Միջոցառումն անցկացվում է արդեն չորրորդ տարին անընդմեջ: Արժանիներին որոշելու համար հարցումներ են  անցկացվել  հանրապետության  բնակչության  և փորձագետների շրջանում: «Տարվա  լավագույն  հանրային ծառայող և տարվա լավագույն ապրանքանիշ 2014»  անվանակոչման արարողությունը կուղեկցվի շքեղ համերգային ծրագրով,ներկա կլինեն բազմաթիվ պաշտոնատար անձիք,գործարարներ: 
«Համազգայինվստահություն»  խորհրդի կողմից նաև կազմակերպվում է «Հայուհի»ամենանամյա կանանց մեծարման մրցանակաբաշխությունը, «Տարվա լավագույն բժիշկ և բուժհիմնարկ»մրցանակաբաշխությունը, «Արեգ»մանկական ապրանքների ու ծառայությունների մրցանակաբաշխությունը: Խորհուրդի կողմից տպագրվել է «Մեր օրերի հայ անվանի կանայք»գիրքը , ինչպես նաև կազմակերպվել բազմաթիվ համերգներ:
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն