Հայաստանում 6-րդ անգամ կնշվի Զբոսաշրջության համաշխարհային օրը


Հայաստանում 6-րդ անգամ կնշվի Զբոսաշրջության համաշխարհային օրը

  • 06-10-2014 18:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:00-ին, Երևանի երկաթգծի կայարանում (Տիգրան Մեծ պողոտա 58), ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի մասնակցությամբ, տեղի կունենա զբոսաշրջության համաշխարհային օրվան նվիրված տոնական միջոցառում: 
Միջոցառման  շրջանակներում զբոսաշրջության ոլորտը ներկայացնող և ոլորտին առնչվող մի շարք հաստատություններ և նվիրյալներ զբոսաշրջության բնագավառում նշանակալից ներդրումների և ձեռքբերումների համար կպարգևատրվեն ՀՀ վարչապետի ոսկե մեդալով, ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ոսկե մեդալով և ՀՀ էկոնոմիակայի նախարարի շնորհակալագրերով: 
Միջոցառմանը կմասնակցեն նախարարներ, մարզպետներ, պատգամավորներ, զբոսաշրջային արդյունաբերության ներկայացուցիչներ (զբոսաշրջային օպերատորներ, հյուրանոցներ, ավիաընկերություններ, զբոսավարներ, ուսումնական հաստատություններ),  պետական և մասնավոր, գիտական և ուսումնական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների  ներկայացուցիչներ:  
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն