Ասուլիս՝ «ՀայՖեստ» փառատոնին բրիտանական «Living Pictures» ընկերության մասնակցության և «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացման վերաբերյալ


Ասուլիս՝ «ՀայՖեստ» փառատոնին բրիտանական «Living Pictures» ընկերության մասնակցության և «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացման վերաբերյալ

  • 07-10-2014 13:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հոկտեմբերի 7-ին ժամը 13.00-ին Պետական տիկնիկային թատրոնում «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում ասուլիսով հանդես կգան փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, Բրիտանական խորհդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և Բրիտանական «Living Pictures» ընկերության դերասան Ռոբերտ Բոումենը: Նրանք կխոսեն «ՀայՖեստ» փառատոնին բրիտանական «Living Pictures» ընկերության մասնակցության և «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացման մասին:
 
 
Գոգոլի «Խելագարի հիշատակարանը»` բրիտանացի դերասանի մեկնաբանմամբ
 
Հոկտեմբերի 6-ին և 7-ին Երևանի պետական կամերային թատրոնում  Բրիտանական «Living Pictures» ընկերությունը ներկայացնում է «Խելագարի հիշատակարանը» մոնոներկայացումը, որը հիմնված է Նիկոլայ Գոգոլի համանուն ստեղծագործության վրա: 
 
Մոնոներկայացումը բեմադրել է Շինեյդ Ռուշը, իսկ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» վիպակի հերոսին` Պոպրիշինին մարմնավորել է Ռոբերտ Բոումենը: Նրա հերոսը 40-ը բոլորած համեստ քաղծառայող է, ում կյանքում մի օր սկսում են տարօրինակ դեպքեր տեղի ունենալ: Բրիտանացի դերասանի մեկնաբանմամբ Գոգոլի գրական այս հանճարեղ ստեղծագործությունը հանդիսատեսին ստիպում է մտածել մարդկային բարոյականության, երազանքների ու իրական պայմանների համատեղության մասին:
 
«Ռոբերտ Բոումենը կատարելապես ներկայացնում է զգացմունքների տարաբնույթ դրսևորումներ: Նրա խաղին հետևելով` ավելի ու ավելի ես խորասուզվում ֆանտաստիկայի աշխարհում», - գրել է Western Mail-ը:
 
«Living Pictures» ընկերությունն առաջին անգամ է Հայաստանում:
 
«Living Pictures» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին էլեն և Ռոբերտ Բոումենների կողմից` նպատակ ունենալով գտնել և ներկայացնել թատերական արվեստի նոր արտահայտչամիջոցներ:
 
Նոյյան տապան   -   Ասուլիս