Ասուլիս՝ նվիրված «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրին


Ասուլիս՝ նվիրված «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրին

  • 07-10-2014 11:15:00   | Հայաստան  |  Ասուլիս
Հոկտեմբերի 7-ին, ժամը 11:15-ին` Էրերբունի պլազայի բիզնես կենտրոնում (9-րդ հարկ) տեղի կունենա «Աջակցություն ՓՄՁ մրցունակությանը Արևելյան գործընկեր երկրներում» ծրագրին նվիրված մամուլի ասուլիս: 
Ասուլիսի բանախոսներն են` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) «Եվրասիա» մրցունակության ծրագրի ղեկավար Գրեգորի Լաքոմը:
Ասուլիսին կմասնակցեն Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայաստանում ԳՄՀԸ ներկալացուցիչները: 
Ծրագիրն իրականացվում է ՏՀԶԿ/OECD կողմից` ԳՄՀԸ/GIZ գործընկերությամբ, այն համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Եվրոպական գործընկերության ՓՄՁ բաժնի շրջանակներում:
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս