Տեղի կունենա «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով անցկացված մրցույթի արդյունքների ամփոփումը


Տեղի կունենա «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով անցկացված մրցույթի արդյունքների ամփոփումը

  • 08-10-2014 11:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Հոկտեմբերի 8-ին տեղի կունենա «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով անցկացված համապետական ուսանողական մրցույթի արդյունքների պաշտոնական ամփոփումը: Նույն միջոցառման շրջանակներում անց է կացվելու «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի» մասնագիտական քննարկում, որին հրավիրված են հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների պրոֆեսորա-դասախոսական կազմի ներկայացուցիչներ, մրցույթին մասնակցած ուսանողներն ու ասպիրանտները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
 
Միջոցառումը տեղի կունենան «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում ժամը 11:00-ից մինչև 13:00 (հասցե՝ Հայաստան, 0010, Երևան, Իտալիայի փող., 1 շենք):
Նոյյան տապան   -   Իրադարձություն