Համերգ՝ լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի մասնակւցությամբ


Համերգ՝ լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի մասնակւցությամբ

  • 15-11-2015 19:30:00   | Հայաստան  |  Համերգ
Նոյեմբերի 15-ին ժամը 19։30 Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում տեղի կունենա լեգենդար վիրտուոզ ջութակահար Ջոշուա Բելի համերգը
 
The Academy of ST Martin in the Fields նվագախմբի մասնակցությամբ։
 
Համերգն անցկացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի և Մշակույթի նախարարութան աջակցությամբ։
 
Ջոշուա Բել ՝երաժշտական ղեկավար, մենակատար
 
Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր բարձր կատարողական արվեստի և բազմաժանր երաժշտական հետաքրքրությունների շնորհիվ եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011թ.-ին Ջոշուա Բելը դարձավ Academy of St Martin in the Fields նվագախմբի  տնօրենը:
 
Լինելով «Սոնի քլասիք» ըկերության բացառիկ արտիստ՝ Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-ամյա հասակում «Դեկկա»-յի հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Վերջին ձայնագրություններից են «Ֆրանսիացի իմպրեսիոնիստները»՝ դաշնակահար Ջերեմի Դենքի հետ, «Տանը ընկերների հետ», Վիվալդիի «Չորս եղանակները»` Academy of St Martin in the Fields նվագախմբի հետ և Չայկովսկու Ջութակի կոնցերտը՝ Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Բելի դիսկոգրաֆիան ներառում է ջութակի երկացանկի մեծ մասը: Բելը համագործակցել է  համաշխարհային ճանաչում ունեցող բազմաթիվ արվեստագետների հետ՝ Սթինգ, Ջոշ Գրոբան, Չիկ Կորեա, Բրանդֆորդ Մարսալիս,Էդգար Մեյեր, Բելա Ֆլեք և  Ջոն Կորիլիանոյի օսկարակիր «Կարմիր ջութակ» , Նայջել Հեսի երաժշտությունը՝ «Մանուշակագույն հագած կանայք» ֆիլմում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ