Շնորհանդես՝ «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի
12-11-2015 12:00:00 | Հայաստան | Շնորհանդես
Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12.00, ԵՊՀ պատմության ֆակուլտետի մեծ դահլիճում տեղի կունենա «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը։
Չարդախլուն եզակի գյուղ է՝ հայտնի որպես մարշալների, գեներալների, գնդապետների ու Արցախյան ազատամարտի հերոսների հայրենիք։ Աշխարհում չկա այդպիսի մի գյուղ, որը տվել է Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետն, 2 մարշալ, 11 գեներալ, Խորհրդային Միության 7 հերոս, ավելի քան 50 գնդապետ։ Սակայն 1988-ի հայտնի իրադարձությունների հետևանքով գյուղի բնակչությունը բռնի տեղահանվեց իր բնօրրանից և ցրվեց աշխարհով մեկ։ «Չարդախլու-հերոսների հայրենիքը» «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի հերթական ֆիլմն է։ Հեղինակները փորձել են բացահայտել հերոսներ տված Չարդախլուի գաղտնիքը։
Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտին են հասցվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արեալ» մշակութային ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի միջոցով։